News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խորհրդային  ռազմագերիները բավականին երկար ժամանակ եղել են նացիստների «զոհերի մոռացված խումբ», նրանց հիշատակին պետք է ավելի շատ ժամանակ տրամադրել, հատկապես, ԽՍՀՄ-ի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակման 80-րդ տարելիցի նախօրեին: Այդ մասին կիրակի հայտարարել է ԳԴՀ նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը Բուհենվալդ նախկին համակենտրոնացման ճամբարի ազատագրման 76-րդ տարելիցի կապակցությամբ, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

ԳԴՀ նախագահը հիշեցրել է, որ պատերազմի ժամանակ նացիստներն առաջնագծում գերեվարված գնդակահարում էին խորհրդային հանձնակատարներին, կոմունիստներին եւ հրեաներին, «սակայն նաեւ գերմանական տարածքների ճամբարներում ռազմագերիների շրջանում գեստապոն մշտապես փնտրում էր կասկածելի անձանց»: «Նրան, ով վերմախթը հանձնում էր ՍՍ խմբավորումներին, կորցնում էր ռազմագերու կարգավիճակն ու դատապարտված էր մահվան մոտակա համակենտրոնացման ճամբարում»,-ընդգծել է Շթայնմայերը:

«Ութ հազար այսպես կոչված կասկածելի անձ, խորհրդային սպաներ եւ հրեաներ են սպանվել միայն Բուհենվալդում: Խորհրդային ռազմագերիները բավականին երկար ժամանակ մոռացված զոհերի խումբ էին, ուստի ճիշտ է, եթե մենք, հատկապես այս տարի, նրանց ավելի շատ ուշադրություն դարձնենք»,-հայտարարել է նախագահը: Նա կոչ է արել չմոռանալ հանցագործությունները, որոնք կատարվել են Բուհենվալդում: «Չէ որ նա, ով այլեւս չի հիշում տեղի ունեցածը, մոռացել է նաեւ այն, ինչ կարող է տեղի ունենալ»,-նախազգուշացրել է Գերմանիայի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ