News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

2020 թվականին ամբողջ աշխարհից գնորդները ծախսել են շուրջ 4 միլիարդ դոլար Լոնդոնում 10 միլիոն դոլար եւ ավելի բարձր արժեքով բնակարան ձեռք բերելու համար: Այդ մասին հայտնել է Knight Frank ընկերությունը, հաղորդում է Financial Times-ը:

Էլիտար բնակարանների վաճառքի տեսանկյունից Լոնդոնը զբաղեցրել է աշխարհում առաջին հորիզոնականը, նշում է FT-ն: Հոնկոնգում, որը գտնվում էր առաջին հորիզոնականում 2018 եւ 2019 թվականներին, այց ցուցանիշն անկել է 27 տոկոսով քաղաքական անկայունության եւ կորոնավիրուսային կոշտ սահմանափակումների ֆոնին, նշում է  Knight Frank-ը: Նյու Յորքում էլիտար անշարժ գույքի վաճառքն անկում է ապրել 48 տոկոսով այն ֆոնին, որ հարուստ գնորդները գերադասել են ԱՄՆ-ի այնպիսի հանգստյան քաղաքները, ինչպես Փաշմ Բիչը, Լոս Անջելեսն ու Մայամին, գրում է Forbes-ը:

Անցած տարի Լոնդոնի էլիտար անշարժ գույքի վաճառքների ծավալն ավելի բարձր էր, քան 2019-ում՝ չնայած ուղեւորությունների սահմանափակմանը, նշում է FT-ն: Հատկապես ակտիվ էին ռուս, ֆրանսիացի եւ չինացի գնորդները: Ընդհանուր առմամբ վաճառվել է 201 օբյեկտ: Միջին գինը կազմել է 18,6 միլիոն դոլար: 31 դեպքում գնորդները ծախսել են ավելի քան 25 միլիոն դոլար:

Լոնդոնի գրավչությանը նպաստել են Brexit-ի մասին բանակցությունների ավարտն ու առավել թանկարժեք շրջաններում միջին գների շուրջ 20 տոկոսով անկումը՝ ի տարբերություն 2015 թվականի բարձր ցուցանիշների: Մյուս կարեւոր գործոնն է դարձել ֆունտ ստերլինգի մատչելիությունը՝ ի տարբերություն դոլերի եւ եվրոյի:

10 միլիոն դոլար եւ ավելի բարձր արժեքով բնակարանների գնորդները նեղ բազմազգ շերտն է, որն առաջնորդվում է բոլորովին այլ գործոններով՝ ի տարբերություն սովորական շուկայում գնորդների, գրում է FT-ն: Նրանց կողմից ինչ-որ քաղաքի ընտրությունը խոսում է դրանում ոչ միայն կյանքի որակի, այլ նաեւ դրա հարկային ռեժիմի եւ այդտեղ կապիտալ պահելու անվտանգության գրավչության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ