News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հորդանանի թագավոր Աբդուլան եւ նախկին թագաժառանգ ու թագավորի զարմիկ Համզան առաջին անգամ տարաձայնություններից հետո երկրում հրապարակավ ներկայացել են հանրության առջեւ եւ մասնակցել արարողությանը, որը նվիրված էր երկրի անկախության 100-ամյակին, հաղորդում է Reuters-ը:

Պետական ԶԼՄ-ները ցույց են տվել միապետին եւ թագավորական ընտանիքի մյուս անդամներին, որոնք ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին եւ թագավորական ընտանիքի անդամների հիշատակին Ամանում՝ Ռագդանի պալատում:

Այն բանից հետո, երբ զինվորականները նախազգուշացրել էին նրան գործողությունների մասին, որոնք, նրանց խոսքով, ձախողում են Հորդանանի անվտանգությունն ու կայունությունը, երկուշաբթի թագավորական ընտանիքի միջնորդությամբ Համզան հավատարմության երդում է տվել թագավոր Աբդուլային:

Չորեքշաբթի Հորդանանի թագավորը հայտարարել է, որ ապստամբությունը ճնշվել է, եւ Համզան գտնվել է «նրա հոգածության ներքո» իր ընտանիքի հետ միասին նրա պալատում: Սակայն Համզայի բացակայությունն այն բանից հետո, երբ նա հայտնվել էր տեսանյութում ապրիլի 3-ին, որտեղ ասվում էր, որ նրան կարգադրել են տանը մնալ, հանգեցրել է նրա գտնվելու վայրի շահարկումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ