News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կիրակի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է «Թայվանի դեմ Չինաստանի ագրեսիվ գործողությունների» կապակցությամբ եւ նախազգուշացրել է, որ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում ուժի միջոցով ստատուս-քվոն փոխելու փորձը կլինի «լուրջ սխալ յուրաքանչյուրի համար», հաղորդում է Reuters-ը:

«Այն, ինչ մենք տեսել ենք, եւ այն, ինչն իրականում մեզ անհանգստացնում է, դրանք Պեկինում կառավարության էլ առավել ագրեսիվ գործողություններն են Թայվանի դեմ, ինչը բարձրացնում է լարվածությունը նեղուցում»,-ասել է Բլինքենը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Թայվանի հետ հարաբերությունների ակտի համաձայն՝ ԱՄՆ-ն արդեն վաղուց պարտավորություն է ստանձնել ապահովել Թայվանին պաշտպանվելու եւ խաղաղության ու անվտանգության հնարավորություն Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում:

«Մենք սատարում ենք այդ պարտավորությունները»,-ասել է նա: «Եւ ամենը, ինչ ես կարող եմ ձեզ ասել, դա այն է, ինչը կլիներ լուրջ սխալ յուրաքանչյուրի համար, որը կփորձի փոխել գոյություն ունեցող ստատուս-քվոն ուժի միջոցով»:

Վերջին մի քանի ամիսներին Թայվանը դժգոհում էր կղզու մերձակայքում Չինաստանի ռազմաօդային ուժերի բազմակի գործողություններից:

Ավելի վաղ Պեկինը մեղադրել էր Վաշինգտոնին Թայվանի շուրջ լարվածության էսկալացիայի մեջ այն բանից հետո, երբ ամերիկյան ռազմական նավը հանգրվանել էր կղզու մերձակայքում:

ԱՄՆ ռազմածովային ուժերը պարբերաբար անցկացնում են այսպես կոչված «սովորական» տրանզիտներ Թայվանի նեղուցի միջով:

Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Չինաստանի կողմից տարածաշրջանում «վախեցնելու պրակտիկայի» կապակցությամբ, այդ թվում՝ Թայվանի նկատմամբ՝ կրկին հայտարարելով, որ ԱՄՆ-ի կողմից Թայվանի նկատմամբ հակվածությունը «ժայռի պես ամուր է»: Չինաստանը համարում է, որ Միացյալ Նահանգները դավադիր համագործակցություն է հաստատել Թայվանի հետ Պեկինին մարտահրավեր նետելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ