News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի մայրաքաղաքը բախվել է կորոնավիրուսի չորրորդ ալիքի հետ, որը շատ ավելի վտանգավոր է՝ ի տարբերություն նախորդներին, հայտարարել է Դելիի գլխավոր նախարար Արվինդ Քեջրիվալը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Դելիում մենք պայքարել ենք կորոնավիրուսի երեք ալիքների դեմ: Չորրորդ ալիքը վտանգավոր է: Այն արագ է տարածվում... Նոյեմբերին՝ երրորդ ալիքի գագաթնակետին, Դելիում գրանցվել է օրական վարակվելու 8593 նոր դեպք: Շաբաթ Դելիում գրանցվել է հիվանդության 7897 նոր դեպք, իսկ ուրբաթ՝ 8521 նոր դեպք: Դա ցույց է տալիս, թե որքան արագ է ներկայում հիվանդությունը տարածվում: Իրավիճակը տագնապային է, եւ մենք ուշադիր հետեւում ենք դրան»,-ասել է Քեջրիվալը կիրակի կայացած ճեպազրույցի ժամանակ:

Դելիի գլխավոր նախարարը նաեւ կոչ է արել Հնդկաստանի իշխանություններին ընդլայնել կորոնավիրուսի դեմ մինչեւ 45 տարեկան բնակչության պատվաստումը՝ նշելով, որ նոր վարակվածների ավելի քան 65 տոկոսն այդ տարիքից երիտասարդ մարդիկ են: Նա նաեւ հավելել է, որ չնայած կարանտինը հիվանդների թվի աճի համար լուծում չէ՝ իշխանությունները կարող են այն սահմանել, եթե առողջապահության քաղաքային համակարգը չկարողանա հաղթահարել կորոնավիրուսի դեպքերի աճը:

Նախօրեին Դելիի իշխանություններն արգելել էին մինչեւ ապրիլի 30-ը զանգվածային հավաքների եւ միջոցառումների անցկացումը, սահմանափակել հանրային տրանսպորտում ուղեւորների, ինչպես նաեւ հարսանեկան եւ հուղարկավորման արարողությունների ժամանակ հյուրերի թիվը: Բոլոր այդ միջոցառումները կգործեն գիշերային պարետային ժամի հետ զուգահեռ, որը հայտարարվել է Հնդկաստանի մայրաքաղաքում 22.00-05.00-ը եւ կգործի մինչեւ ապրիլի 30-ը:

Հնդկաստանը երրորդ հորիզոնականում է աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով: Առողջապահության վերջին տվյալների համաձայն՝ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է COVID-19-ով վարակման ավելի քան 13,3 միլիոն դեպք: Ընդ որում՝ հիվանդությունը հաղթահարել է արդեն ավելի քան 12 միլիոն մարդ, դեռեւս շարունակում է բուժվել ավելի քան 1,1 միլիոն մարդ, կորոնավիրուսի եւ ուղեկցող հիվանդությունների հետեւանքով մահացել է 169 հազար պացիենտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ