News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

WikiLeaks հարթակի հիմնադիր Ջուլիան Ասանժն ուղիղ երկու տարի է, ինչ գտնվում է բրիտանական բանտում, որտեղ սպասում է դեպի ԱՄՆ հնարավոր արձահանձնման որոշմանը, հիշեցրել է «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը, հաղորդում է DW-ը:

«Մենք դեռեւս պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ասանժին բանտից»,- կիրակի՝ ապրիլի 11-ին հայտարարել էն իրավապաշտպանները:

Կազմակերպությունը հիշեցրել է, որ 49-ամյա ավստրալացին 731 օր շարունակ գտնվել է ամբողջովին մեկուսացված, քանի որ հրապարակել է տեղեկատվությունը, որը բացահայտում է Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողության մանրամասները: «Բելմարշի առանձնակի վտանգավոր հանցագործների համար բանտում Ասանժի կալանքի մասին դատավորի որոշումը անմարդկային է: Ասանժի հոգեկան խնդիրները, որոնց միջոցով դատավորը հիմնավորել է արտահանձնման մերժումը, խորանում են տեւական բանտարկման ընթացքում: Իսկ նրա ֆիզիկական առողջությունը վտանգված է Բելմարշում COVID-19-ով վարակվելու դեպքերի պատճառով»,-հայտարարել է կազմակերպության Բեռլինի մասնաճյուղի ղեկավար Քրիստիան Միրը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչները քննադատել են փաստը, որ Ասանժի դատավարությունն ընթանում է փակ ռեժիմում: «Չափազանց խնդրահարույց է, որ ընթացիկ դատավարության մեջ այժմ բացակայում են հրապարակային նիստերը, իսկ որոշումները կայացվում են փակ դռների հետեւում»,-ասված է հայտարարության մեջ: Ընդ որում՝ որոշումը՝ կարտահանձվի՞ արդյոք Ասանժն ԱՄՆ-ին, կարող է տեւել եւս մի քանի տարի, նախազգուշացնում են իրավապաշտպաններն ու մատնանշում, որ Մեծ Բրիտանիայում երկու հնարավոր ատյան անցնելուց հետո Ասանժի գործը կարող է հայտնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»:

Հունվարի սկզբում Լոնդոնի դատարանը հրաժարվել էր արտահանձնել Ասանժին Միացյալ Նահանգներին՝ հղում անելով նրա «հոգեկան վիճակին»: Արտահանման դեպքում նրա կողմից ինքնասպանություն գործելու ռիսկը մի քանի անգամ կբարձրանար, քանի որ մեկուսացումը, որում WikiLeaks-ի հիմնադիրը կարող էր հայտնվել ԱՄՆ-ում, կցուցաբերեր նրա վրա «ճնշող» ազդեցություն, հայտարարել է դատարանը: Միացյալ Նահանգները մտադիր են բողոքարկել այդ որոշումը: ԱՄՆ արդարադատության նախարարությունում ընդգծում են, որ շարունակում են պայքարել նրան արտահանձնելու ուղղությամբ:

Երկու օր անց Լոնդոնի դատարանը մերժել է նաեւ տնային կալանքի կամ Ասանժին գրավի դիմաց ազատելու միջնորդությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ