News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 19
USD
521.55
EUR
637.23
RUB
7.08
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չեղարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գրանցումը, որը պետք է ստանար կիրակի Բեռլին-Տեմփելհոֆ նախկին օդանավակայանի տարածքում, հաղորդում է Bild թերթը:

Պարբերականի տեղեկություններով՝ ավելի վաղ Անգելա Մերկելի անունով գրանցում էր արվել: Ծննդյան ամսաթիվն լիովին համընկնում էր գործող կանցլերի ծննդյան օրվա հետ՝ 1954 թվականի հուլիսի 7: Սակայն այնուհետեւ շտապ կարգով այդ գրանցումը չեղարկվել էր Գերմանիայում տարածված գրանցումների եւ պացիենտներին ուղղորդելու Doctolib հարթակի միջոցով:

Ինչպես նշում է Bild-ը, չեղարկման հավանական պատճառն է ավելի վաղ տեղի ունեցած Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) եւ Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) կուսակցությունների ղեկավարության նիստը: Դրա ժամանակ քննարկվել են նաեւ հարցեր, թե ով կգլխավորի Բունդեսթագում առաջիկա ընտրությունների ժամանակ պահպանողականների ցուցակը:

Ավելի վաղ Մերկելը միշտ ասում էր, որ կորոնավիրուսի դեմ կպատվաստվի, հենց իր հերթը հասնի՝ համաձայն ԳԴՀ-ում հաստատված կարգի: Այժմ նա, հաշվի առնելով իր տարիքը (66 տարեկան), հավակնում է պատվաստվում ստանալ կորոնավիրուսի դեմ: Ներկայիս կառավարության միակ անդամը, որն արել է դա, դեռեւս էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Պետեր Ալթմայերն է: Բեռլին-Տեմփելհոֆ նախկին օդանավակայանի տարածքում գտնվող պատվաստումների կենտրոնում օգտագործում են կորոնավիրուսի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության Vaxzevria դեղամիջոցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ