News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Դա անձնական միջոցառում է, պետք չէ կենտրոնանալ մարդու, ընտանիքի անձնական միջոցառման վրա, սարքել չգիտեմ ինչ: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի որդու շքեղ հարսանիքի ու դրա շուրջ ծավալվող խոսակցություններին:

«Ավելի լավ է մեր ազգը կենտրոնանա այն խնդիրների վրա, որոնք համազգային բնույթ ունեն: Այդ հարցերը պետք է լուծվեն, ոչ թե ինչ-որ ինֆորմացիան կայքերում 1- թիթեռնիկի բան ունեցող... հիմա 1-2 օր հետո այլ հարցեր կառաջանան: Կարող է սա նաեւ նախընտրական բնույթ ունի, Մեկ այլ պարագայում կարող է ոչ էլ կենտրոնանային այդքան, այսպիսի արձագանք չլիներ: Իրենց գործն է, ես շատ համացանցին չեմ հետեւում, թե ինչ են գրում: Ես գտնում եմ, որ սա տեղին չէ, անձնական միջոցառում է, ինչ-որ պետք չի մտասեւեռվել դրա վրա:

Միգուցե ԲՀԿ-ն հայտ է ներկայացրել, որ լայն թափով գնում է դեպի ընտրություններ, դրա համար են այդպիսի արձագանքներ լինում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ նաեւ իրենց գործընկեր կուսակցությունները եւս քննադատում են, մասնավորապես «Հայրենիքի փրկության շարժումից», Մելքույմանն արձագանքեց, որ դա էլ է ընկալում որպես նախընտրական գործընթաց, քանի որ մյուս ուժերն իրենց մրցակից են:

Տպել
Ամենաշատ