News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2021-ին Երևանում կնորոգվի 535 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ: Ընդհանուր առմամբ քաղաքի առաջնային և երկրորդական փողոցների ասֆալտապատ ծածկույթը կազմում է 26 մլն 300 հազար քմ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից:

«Առաջնային և երկրորդական փողոցներից ենք սկսում ասֆալտապատումը: Ճանապարհային ոստիկանության հետ ունենք համաձայնություն՝ առաջնային փողոցներն ավարտելուց հետո դրանք միանգամից ներկայացնենք գծանշման և անցնենք երկրորդական փողոցներին: Վարչական շրջանների հետ համատեղ հաշվառում ենք, պարզում, թե որտեղ են շատ դժգոհությունները, բոլորը ցուցակագրում ու քարտեզագրում ենք և սկսում աշխատանքները»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Երթևեկությամբ առավել ծանրաբեռնված հատվածներում գործընթացը կազմակերպվում է գիշերային ժամերին: Այս տարի ասֆալտապատումը, կայացած մրցույթների արդյունքով, իրականացնում է 6 ընկերություն: Գործի որակի ու ծավալի համար պատասխանատու են մրցույթում հաղթած տեխհսկող ընկերությունները:

«Աշխատանքները կատարվում են պատվիրատուի տված տեխնիկական առաջադրանքի հիման վրա: Եղանակային պայմանները պետք է լինեն +5-ից բարձր, ասֆալտբետոնի ջերմաստիճանը խտացման պահին՝ 120 աստիճան, խորությունները միջինը պետք է պահպանվեն 4-5սմ՝ կախված տեղանքի անհարթություններից»,- ընդգծում է տեխնիկական հսկիչ Մուշեղ Աառաքելյանը:

Ճանապարհների ասֆալտապատմանն ու փոսերի նորոգմանը զուգահեռ՝ ընթացիկ տարում ծավալուն աշխատանքներ կկատարվեն նաև նոր մայթեր կառուցելու ու հները բարեկարգելու նպատակով: Աթենքի փողոցում ճանապարհի ողջ երկայնքով բարեկարգվում է մայթը. երկու կողմերի եզրաքարերը փոխարինվում են նորերով, ծաղկամանները և թուջե մասերը վերանորոգվում և ներկվում են, ամրացվում է հենապատը: Այս հատվածի վերանորոգումն առաջին հերթին անվտանգության խնդիր է լուծում:

«Այս ծաղկամանները տարին երկու, երեք հատ գլորվում էին Հրազդանի կիրճ, և վթարային իրավիճակ էր ստեղծվում: Հենապատն ամբողջությամբ ամրացման ենթակա էր»,-նշում է Գրիգոր Հարությունյանը:

Շինբարեկարգման ծրագրերով 2021թ. կնորոգվի, այսինքն՝ զրոյից կասֆալտապատվի նաև 125 հազար քմ հողային պաստառով ճանապարհ, ևս 402 հազար քմ էլ բաժին է ընկնում ճաքալցմանը:

Կից՝ տեսանյութի հղումը.

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ