News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից Թուրքիայից գյուղատնտեսական արտադրանքի իրացման արգելք է սահմանվել: Այնուամենայնիվ, Իրանից ներկրումն իրականացվում է: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցին, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվում գյուղմթերքի տեղական արտադրողին պաշտպանելու համար:

Պատգամավորների խոսքով՝ ջերմոցների սեփականատերերի մոտ լուրջ խնդիրներ են առաջացել Իրանից եւ Թուրքիայից ներկրված լոլիկի եւ պղպեղի հետ:

Ի պատասխան՝ փոխնախարարը նկատեց, որ այս տարի ձմեռը բավական խստաշունչ էր: Արդյունքում երկրում գյուղմթերքի գինը բարձրացել է: «ՊԵԿ համապատասխան հաշվարկների համաձայն՝ Իրանի հետ սահմանին մաքսային ձեւակերպումն իրականացվում է այնպես եւ այնպիսի գներով, որ տեղական արտադրությունը չտուժի եւ գտնվի բարենպաստ պայմաններում»,-վստահեցրեց Սիմոնյանը:

Նա նշեց, որ խնդիրն այն է, որ տվյալ գյուղմթերքի գներն աճել են բացառապես պահանջարկի աճի պատճառով: «Գյուղմթերքի տեղական արտադրողին պաշտպանելու համար առկա են բոլոր համապատասխան գործիքները»,-եզրափակեց պաշտոնյան:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ