News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մեզ պետք է, որ գոնե ասեն, թե գերեվարված զինծառայողներին վերադարձնելու գործն ինչ փուլում է, ինչ սպասենք:  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածի ծնողներից մեկը:

«Մենք պահանջում ենք, որ Փաշինյանը անձամբ բոլորիս ընդունի, ոչ թե իր օգնականները, մենք պետք է կոնկրետ հասկանանք՝ ինչ է կատարվում և ինչ փոփոխությունների մասին է խոսքը, այսօր մենք 800-ից ավելի գերի երեխա ունենք: Մեր տղաները այնտեղ են, ու կառավարությունը չի պատկերացնում՝ երեխեքը այնտեղ ամեն օր ինչերի միջով են անցնում, այսօր ծնողներն են միայն պատկերացնում ու հասկանում, այդ իսկ պատճառով մենք բոլորս պահանջում ենք, որ մեզ բացատրություն տան՝ ովքեր են այնտեղ, ում երեխեքն են:

Որ հանդիպենք, պարտադիր բոլորով պետք է մտնենք, առանձին հանդիպումներ չունենք: Ես համոզված եմ, որ Պարոն Փաշինյանը չի զլանում ծնողներին ընդունելուց: Բայց իր կողքը կան մարդիկ, որոնք ոնց որ լարվածություն ուզենան ստեղծեն, որ էս ժողովուրդը հելնի պարոն Փաշինյանի դեմ: Հաստատ չեն հելնի, 100 տոկոս չեն հելնելու: Որ պարոն Փաշինյանն իմանա, հաստատ ընդունելու է: Ու ուզում ենք իմանալ, թե Պուտինի հետ որ հանդիպել են, ինչ են քննարկել, որ փուլում է մեր երեխեքի հարցը»,- ասաց նա՝ հավելելով, որ սպասում են, որ ժամ կասեն, թե երբ են իրենց ընդունելու:

«Այս բոլոր ծնողները վշտի մեջ են, ո՛չ քուն ունեն, ո՛չ դադար, մղձավանջում են ապրում, մենք պետք է գոնե հասկանանք, թե ովքեր են զբաղվում գերիների և անհայտ կորածների հարցերով, գնում ենք ՊՆ, այնտեղից ուղարկում են ԱԱԾ, հետո Կառավարություն և այլն: Թող մեզ ասեն երեխեքի անունները»,- նշեց  ծնողը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտից կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները, որոնք հանդիպում են պահանջում անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ և ընդգծում՝ պահանջում են անհայտ կորածների և գերիների անունները: Նրանք հույս ունեին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետը ասելիք կունենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ