News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու համար ՀՀ կառավարության հետ համատեղ մեկնարկելիք՝ պատերազմական գործողությունների հետևանքով վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցություն ցուցաբերելու ծրագիրը:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ւին հայտնում են, որ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել աջակցության տրամադրման սկզբունքների նախագիծը, որը ներառում է կորսված կամ վնասված անշարժ ու շարժական գույքի, շրջանառու միջոցների ու այգիների դիմաց տրվող պետական աջակցությունը:

Իր խոսքում նախագահ Հարությունյանը կարևորել է տվյալ միջոցառման նշանակությունը բնակիչների ֆինանսական հիմնախնդիրների լուծման և Արցախի տնտեսության վերականգնման հարցում: Նախագահի հանձնարարությամբ կստեղծվի պետական հանձնաժողով, որը և կմշակի աջակցության տրամադրման կարգն ու մեխանիզմները՝ կարճ ժամկետում սկսելով ֆինանսական հատկացումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ