News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Իրանը երբեք չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու փորձերից, եւ Իսրայելը թույլ չի տա Թեհրանին դա անել: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով Իրանի մեղադրանքներն այն մասին, թե Իսրայելը սաբոտաժի է ենթարկել Նաթանզի միջուկային կայանը, հայտնում է Reuters-ը:

«Իրանը երբեք չի հրաժարվել միջուկային զենքի եւ դրանց մատակարարման համար հրթիռների իր որոնումներից»,- ասել է Նեթանյահուն: «Ես երբեք թույլ չեմ տա, որ Իրանը միջուկային ներուժ ձեռք բերի Իսրայելը ոչնչացնելու իր նպատակը կատարելու համար»,- ասել է նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իսրայելը մասնակից է Նաթանզի միջուկային կայանում կիրակի օրը տեղի ունեցած վթարին, որի խնդիրն էր խափանել միջուկային գործարքի շուրջ բանակցությունները: «Իսրայելցի քաղաքական գործիչները եւ զինվորականներն անկեղծորեն ասում են, որ թույլ չեն տա առաջընթաց գրանցել եւ վերացնել անարդար պատժամիջոցները Թեհրանի դեմ, եւ այսօր նրանք կարծում են, որ հասել են իրենց նպատակին»,- ասել է նա՝ պատասխանելով Նաթանզի միջադեպի վերաբերյալ հարցին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նաֆթալի Բենեթ. Իսրայելը կշարունակի իր ռազմավարությունը Իրանի հարցով, եթե նույնիսկ գործարք կնքվի
«Գործարքը, որը տասնյակ միլիարդավոր դոլարներ է ուղարկում այս փտած եւ թույլ ռեժիմին, սխալ կլինի․․․
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար. Իրանի հետ բանակցությունները վտանգավոր փակուղու են մոտենում
Այս բանակցությունները հրատապ են, եւ առաջընթացը բավականաչափ արագ չի եղել․․․
Իրանի ԱԳՆ-ն չի բացառում ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման շուրջ համաձայնության գալը
«Սակայն այդ հարցը միջուկային գործարքից առանձին պետք է քննարկվի...
Իրանում հայտարարել են, որ Հարավային Կորեան ապասառեցրել է Թեհրանի ակտիվների միայն մի փոքր մասը
«Ցավոք, Հարավային Կորեայի պարտքն Իրանին դեռ վճարված չէ...
Վիեննայում Իրանի հետ միջուկային բանակցություններն ընթանում են ճիշտ հունով. ԵՄ-ում աղբյուր
Անհավանական սխալ կլինի, եթե ժամկետների պատճառով մենք չստանանք լավ որոշում...
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է Իրանի միջուկային գործարքը
Բլինքենը լրագրողներին ասել է, որ գործարքը օրինակ է այն բանի, թե ինչպես․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ