News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհի կառավարություններն ու քաղաքական գործիչները օգտագործում են Facebook-ում չճշգրտված ակտիվությանը հետեւելու սողանցքը, որպեսզի ժողովրդական աջակցության եւ հակառակորդներին հետապնդելու տպավորություն ստեղծեն:

The Guardian-ի հետաքննությունը, որը հիմնված է ներքին փաստաթղթերի եւ Facebook-ի տվյալների նախկին վերլուծաբան Սոֆի Չժանի վկայության վրա, ցույց է տալիս, թե ինչպես է ընկերությունն ընտրովի քայլեր ձեռնարկում այդ գործունեության հանդեպ:

Facebook-ը շտապ միջոցներ է ձեռնարկում քաղաքականության վրա ազդելու համաձայնեցված արշավների իրականացման համար հարուստ երկրներում, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան եւ Թայվանը՝ այն դեպքում, երբ նվազեցնում է առաջնահերթությունները կամ պարզապես անտեսում Աֆղանստանում, Իրաքում, Մեքսիկայում եւ Լատինական Ամերիկայի շատ երկրներում նման գործունեության մասին հաղորդագրությունները:

Չժանի հայտնաբերած սողանցքը վերաբերում է կեղծ աջակիցների էջերի ստեղծմանը, որոնք օգտագործվում են կառավարությունների կողմից՝ ժողովրդականություն վայելելու տպավորություն ստեղծելու եւ հակառակորդներին քննադատելու համար: Թեեւ Facebook-ը թույլ չի տալիս կառավարել մեկից ավելի հաշիվներ, ցանկացած մարդ կարող է ստեղծել մի քանի էջ՝ նմանատիպ արդյունքներով: Էջերը սովորաբար օգտագործվում են ընկերություններ, բարեգործական կազմակերպություններ, շահույթ չհետապնդող կամ այլ կազմակերպություններ ներկայացնելու համար, բայց դրանք կարելի է հեշտությամբ փոփոխել՝ դարձնելով առանձին հաշիվներ:

Երբ Չժանն իր մենեջերներին տեղեկացրել է կեղծ էջերի նման ցանցերի մասին, Facebook-ի պատասխանը անհետեւողական է եղել: Ընկերությունը դանդաղ է արձագանքել որոշ հաղորդագրությունների (որոշ ցանցեր հեռացնելու համար մեկ տարի է պահանջվել, իսկ Ադրբեջանում քարոզարշավը դադարեցնելու համար՝ 14 ամիս) եւ անտեսել է Չժանի գտած մյուս ցանցերը, օրինակ՝ Բոլիվիայում եւ Ալբանիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ