News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի Մայոր անունով շունը մի քանի միջադեպերից հետո մասնագիտական օգնություն կստանա՝ Սպիտակ տանը հարմարվելու համար:

3-ամյա գերմանական հովվաշան համար մասնավոր դասընթացները տեղի կունենան Վաշինգտոնի «տարածքից դուրս», հայտարարել է ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդեն Մայքլ ԼաՌոսան: Նրա խոսքով՝ մարզումը մի քանի շաբաթ կտեւի:

Բայդենների ընտանիքն ունի եւս մեկ գերմանական հովվաշուն՝ 12 տարեկան Չեմպիոնը: Բայց հենց Մայորն է մտահոգությունների առիթ է դարձել այն բանից հետո, երբ ԱՄՆ առաջին զույգը հաստատվել է Սպիտակ տանը:

Անցյալ ամիս Սպիտակ տունը հայտնել էր, որ Մայորը զբոսանքի ժամանակ կծել է մեկին: Այս դեպքից անմիջապես առաջ Մայորը կծել էր գաղտնի ծառայության աշխատակցին:

Կիրակի՝ Տնային կենդանիների ազգային օրը, Ջիլ Բայդենը Twitter-ում տեղադրել էր երկու շների նկարները՝ «Սիրեք երկուսին էլ» գրառմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ