News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը որոշել է մեկուկես ամսով՝ ապրիլի 15-ից հունիսի 1-ը, դադարեցնել ռուսական մարդատար ավիաընկերությունների թռիչքները դեպի Թուրքիայի բոլոր օդանավակայաններ: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռուսական ավիաընկերություններից մեկի աղբյուրին, խոշոր տուրօպերատորի թոփ-մենեջերին եւ դաշնային պաշտոնյային:

Խոսքը հիմնականում չարտերային թռիչքների մասին է՝ արդյո՞ք դա կազդի կանոնավոր թռիչքների վրա, զրուցակիցները չեն ասում: Աղբյուրներից մեկի համաձայն՝ ռուս զբոսաշրջիկների տարհանում չի լինի, կլինի նրանց պլանավորված արտահանում:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, օպերատիվ շտաբի վերջնական որոշում դեռ չկա, բայց ապրիլի 15-ից օդային հաղորդակցության սահմանափակումը քննարկման տարբերակներից մեկն է, ասում է նա: Միեւնույն ժամանակ, Մոսկվայի եւ Ստամբուլի միջեւ կանոնավոր չվերթները կարող են պահպանվել, բայց դրանց ընդհանուր թիվը կկրճատվի:

Որոշումն ընդունվել է Թուրքիայում կորոնավիրուսի (այդ թվում՝ նոր շտամների) դեպքերի թվի աճի պատճառով: Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, ապրիլի 8-ին այնտեղ հայտնաբերվել է գրեթե 56 000 նոր դեպք՝ շաբաթվա աճը կազմել է 37%: Ռուսաստանում նույն ժամանակահատվածում հիվանդ մարդկանց թիվը օրական նվազել է 5%-ով՝ կազմելով 8,7 հազար մարդ, հայտնում է «Ռոսպոտրեբնադզորը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ