News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ապրիլի 15-ից հունիսի 1-ը սահմանափակում է Թուրքիայի հետ կանոնավոր եւ չարտերային ավիահաղորդակցությունը՝ կանխելու կորոնավիրուսային նոր վարակի ներմուծումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք որոշում ենք կայացրել այս տարվա ապրիլի 15-ից մինչեւ այս տարվա հունիսի 1-ը սահմանափակել կանոնավոր եւ չարտերային ավիահաղորդակցությունը Ռուսաստանի միջազգային օդանավակայաններից դեպի Թուրքիայի Հանրապետության օդանավակայաններ եւ հակառակ ուղղությամբ: Բացառությամբ «Կոնցեռն Տիտան-2» ատոմակայանի կառուցմանը բաժնետիրական ընկերության մասնակցության համար անհրաժեշտ ուղղությունները, Թուրքիայի Հանրապետությունում հանգստացող ՌԴ քաղաքացիների հեռացումը, ինչպես նաեւ շաբաթական փոխադարձաբար երկու թռիչքներ պահելը՝ Մոսկվա - Ստամբուլ, Ստամբուլ - Մոսկվա»,- ասել է Գոլիկովան:

Տանզանիայի եւ Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը կվերականգնվի այն դեպքում, եթե այս երկրներում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայունանա: Նրա խոսքով՝ վիրուսի բրիտանական տարբերակը գրանցվել է Թուրքիայի 81 նահանգներից յուրաքանչյուրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ