News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուշքի գալ է պետք. մինչ այստեղ իշխանության ամենաբարձր աստիճաններում խոսվում է խաղաղության մասին, Ալիեւը մեր զինվորների հագուստով ցուցահանդես է կազմակերպում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Այն ինչ տեղի է ունեցել Բաքվում, հերթական անգամ խոսում է այն մասին, որ մեր թշնամին չունի ոչ մի արժեք եւ իր հետ չպետք է խոսես բարեկամաբար։ Սա եւս մեկ ապացույց է, որ իրենք ցեղասպան ազգ են եւ որեւէ ներում չի կարող լինել եւ որեւէ հարեւանություն չի կարելի անել այդ երկրի, այդ ազգի հետ։

Ուշքի գալ է պետք. մինչ այստեղ իշխանության ամենաբարձր աստիճաններում խոսվում է խաղաղության մասին, Ալիեւը մեր զինվորների հագուստով ցուցահանդես է կազմակերպում...

Աշխարհը ինչպես միշտ լուռ է ու հույս դնել չենք կարող։

Ուշքի արի՛ հայ ազգ, կռացած չեմք կարող ապրել…»

Հիշեցնենք, որ նախօրեին, Բաքվում բացվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ», որում հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրվել են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում:

 

Տպել
Ամենաշատ