News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 19
USD
521.55
EUR
637.23
RUB
7.08
ME-USD
0
Տեսնել լրահոսը

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը «Նիկոլի թրքացման պատճառները և Հայաստանի վերջին շանսը» վերտառությամբ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Գրառման մեջ մասնավորապես նշել է՝ Հայաստանին նույնիսկ Աջարիայի հեռանկարը չի սպառնում, քանզի մեր ոխերիմ հարևանները ոչ թե ուզում են տնտեսապես գրավել Հայաստանը, այլ ուղղակի ոչնչացնել այն։ Գրառումը՝ ստորև.

«Հայ ժողովրդի համար սովետն իդեալական ժամանակահատված էր․ փող էին աշխատում (փախցնում), գողանում գործարանից, ստեղծագործում, գիտությամբ զբաղվում, շինարարություն անում (ավազի ու ցեմենտի համամասնությունները երբեմն խախտելով), կրթվում (դիպլոմ ստանում), ռուս աղջիկների հետ սիլի–բիլի անում, «տակից» ապրանք ճարում և Սև ծովում հանգստանում (հիմնականում Ադլերի կողմերը)։

Սովետը հայ ժողովրդի համար լավ էր նաև այն պատճառով, որ  արտաքին քաղաքականությամբ զբաղվելու տհաճություն չունեինք, այսինքն՝ հա՛մ սովետական Հայաստանը պետության պես մի բան էինք համարում ու հպարտանում ռեսպուբլիկայով, հա՛մ պետական գործերով չէինք զբաղվում։

Սովետի ժամանակ մեր անվտանգությունն ուրիշն էր ապահովում։ Սեփական դրամավարկային քաղաքականությունը հայ ժողովուրդը չէր վարում։ Մոսկվայում կոնյակ–բաստուրմայով որոշ մանր հարցեր շատ արագ լուծվում էին։ Թույլատրված էր ապրիլի 24–ին գնալ Ծիծեռնակաբերդ։

Սովետի ժամանակ սովետահայերը հաճույքով կարող էին հայհոյել թուրքերին՝ չվախենալով հետևանքներից ու կյանքի չկոչելով հայհոյանքի բուն ռազմաքաղաքական մասը։

Սովետի փլուզումը մի պահ բոլորին գցեց էյֆորիայի մեջ։ Հայերը մտածեցին, որ «Ջերմուկով» ու մոլիբդենով կարելի է ապրել։ Ինչ մնում էր թուրքերին, ապա կարելի է քիրվայություն անել ու լավ ապրել։ Ղարաբաղի հարցն էլ ուզելով է լուծվելու կամ էլ կարելի է տալ ու պրծնել։ Պարզվեց, որ այդպես չէ։

Պարզվեց, որ անկախությունը ոչ միայն հաճելի երևույթ է, այլ նաև ամենօրյա քրտնաջան աշխատանք է պահանջում, ինչպես նաև քաղաքացու առկայություն։

Հիմա ստեղծվել է մի վիճակ, որ մեր քաղաքացիների մի հսկայական հատված փախչում է անկախությունից։ Մինչև Նիկոլն էլ կար այդ գործընթացը։ Նիկոլը պարզապես սրեց ամեն ինչ և հայ ժողովրդին առաջարկում է գնալ դեպի Թուրքիա՝ լավ կյանքի ակնկալիքով։ Բայց խնդիրն այն է, որ Հայաստանին նույնիսկ Աջարիայի հեռանկարը չի սպառնում, քանզի մեր ոխերիմ հարևանները ոչ թե ուզում են տնտեսապես գրավել Հայաստանը, այլ ուղղակի ոչնչացնել այն։

Նիկոլն առաջարկում է սպանել Հայաստանը, որպեսզի ինքն ապրի, քանի որ ոտքի կանգնած Հայաստանն իրեն դատելու է, մեղավորներին պատժելու է։

Հայաստանի վերջին կռիվը հիմա է։ Կա՛մ մենք կթերթենք այս խայտառակ էջը և կստանանք էքզիստենցիալ շանս, կա՛մ այլևս որևէ շանս չենք ունենա»:

Նիկոլի թրքացման պատճառները և Հայաստանի վերջին շանսը ————————————— Հայ ժողովրդի համար սովետն իդեալական ժամանակահատված...

Опубликовано Andranik Tevanyan Вторник, 13 апреля 2021 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկել էին՝ դիրք դնելու, զրուցել ենք, արդյունքում որոշվել է, որ սահմանից 200 մետր հեռու դիրք դնեն. Հաթերքի գյուղապետ
Կրակոցներ, նման խնդիրներ չեն առաջացել…
Իտալական մամուլում լույս են տեսել ԼՂ մասին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի դիրքորոշումները պարունակող հոդվածներ
Հոդվածներում արտացոլված են ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ստորաբաժանումների...
Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Թուրքիայի
44 օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով կոնվենցիոն խախտումներ թույլ տալու վերաբերյալ...
Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն է եղել, որն արագ հարթվել է. ՊՆ
Նշվեց, որ վիճաբանությունը եղել է հայկական կողմում արգելափակված ադրբեջանցի զինվորականների հետ, որը շատ արագ հարթվել է...
ՌԴ ԱԳ փոխնախարարը եւ Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
Զրույցի ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ․․․
Սյունիքն վտանգի տակ է. գորիսում երիտասարդներն ակցիա են իրականացրել
Մեղրին որպես միջանցք օգտագործել չի կարելի, քանի որ այն կօգտագործեն Թուրանի իրականացման համար...
Ամենաշատ