News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը շարունակվում է: Մնացել է երկու ամբաստանյալ՝ բացի նախկին նախագահից, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանից:

Երկու այլ ամբաստանյալներ՝ գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այլեւս ներգրավված չեն գործընթացում: Նախորդ նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դադարեցրեց բոլոր մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով: Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գեւորգյանը, Սեյրան Օհանյանը եւ Յուրի Խաչատուրովը արդարացվեցին 300.1 հոդվածով:

Սակայն Քոչարյանին եւ Գեւորգյանին մեղադրում են ոչ միայն սահմանադրական կարգը տապալելու մեջ. նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նախկին փոխվարչապետին մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախկին նախագահը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ, իբր «Թի-Էս-Էս-Սի Արմենիա» ՍՊԸ-ի միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողությունների իրականացմանը չխոչընդոտելու մեջ, մասնավորապես` ընդերքի ուսումնասիրման հատուկ լիցենզիաների գծով ընկերության բաժնեմասերի 100% վաճառքի գործարք: Գումարը, իբր, փոխանցվել է 2008-ի փետրվարին եւ մայիսին՝ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ:

Նախկին փոխվարչապետը մեղադրվում է նաեւ կաշառք վերցնելու եւ փողերի լվացման մեջ:

Նշենք, որ բոլոր դատական ատյանները, որոնք քննում են Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցը, մեղադրանքի այդ մասով կասկածները միաձայն անհիմն են համարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ