News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն «անսասան» աջակցություն է հայտնել Ուկրաինային Դաշինքի կողմից, հայտնում է AP-ն:

«ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային»,- ասել է Ստոլտենբերգը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ՝ ռուսական շարժումները «անհիմն, անբացատրելի եւ մտահոգիչ» անվանելով: Ստոլտենբերգը Մոսկվայի զորքերի վերջին տեղակայումն «ամենամեծ ռազմական կուտակումն է» անվանել Ուկրաինայի արեւելքում հակամարտության սկզբից ի վեր: «Ռուսաստանը հազարավոր մարտական ​​ստորաբաժանումներ է տեղակայել Ուկրաինայի սահմաններին, ինչը ռուսական զորքերի ամենամեծ համակենտրոնացումն է դարձել 2014 թվականին Ղրիմի ապօրինի բռնակցումից հետո: Վերջին օրերին Ուկրաինայի արեւելքում մի քանի ուկրաինացի զինվոր է սպանվել»,- ասել է նա:

Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ եթե Մոսկվան որեւէ անխոհեմ քայլ ձեռնարկի կամ բռնության նոր պարույր սկսի, դա թանկ կարժենա բոլոր իմաստներով:

«Այսօր հավաքվելով՝ մենք փորձում ենք խուսափել 2014-ին թույլ տված սխալից, երբ Ռուսաստանը պատրաստ էր արագ գործել»,- ասել է Կուլեբան:

Երեքշաբթի օրը կայացած հանդիպման հիմքում նաեւ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Ուկրաինայի ցանկությունն է: Ստոլտենբերգը պնդում էր, որ դաշինքի 30 անդամները պետք է որոշեն, թե ով կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, եւ «ոչ ոք իրավունք չունի փորձել միջամտել այս գործընթացին: Ուկրաինայի նման յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»: «Սա կարեւոր սկզբունք է, քանի որ Ռուսաստանն այժմ փորձում է ազդեցության որոշակի ոլորտ վերականգնել, որում փորձում է որոշել, թե ինչ կարող են անել հարեւանները»,- ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը: «Ռուսաստանը պետք է վերջ տա այս ռազմական կուտակմանն Ուկրաինայում եւ դրա շրջակայքում, դադարեցնի իր սադրանքները եւ անմիջապես դեէսկալացիա սկսի»,- ասել է Ստոլտենբերգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ