News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով Ճանապարհային ոստիկանության՝ մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողները ապրիլի 7-ին ու 10-ին Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուշադրության կետրոնում էին ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտած ու երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած վարորդները։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց  37 ավտոմեքենա։

Պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենաների վարորդներից  30-ը ալկոհոլի ազդեցության տակ էին, մի վարորդ էլ տրանսպորտային միջոցը շահագործում էր փոխարինված համարանիշերով։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Տպել
Ամենաշատ