News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ ճանապարհն իրենից վճռական լինելն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«Եթե անգամ ընդդիմությունը հավաքականորեն կամ առաձին մի ուժ ստանա 61 % տոկոս ձայն, Նիկոլ Փաշինյանը դուրս է գալու ուղիղ եթեր և ասելու, որ ընտրությունները կեղծվել են, և ինքը կոչ է անում մարդկանց դուրս գալ փողոց՝ պաշտպանելու ժողովրդի իշխանությունը։ Նա բախում է հրահրում։ Ինքը պատրաստ է իշխանությունը չտալու համար մեռնել։ Քանի դեռ չկա քաղաքական թիմ, քաղաքական գործիչ, որը պատրաստ չէ հանուն հայրենիքը փրկելու՝ այս տականքին հեռացնելու ճանապարհին զոհվի, չի լինելու իշխանափոխություն Հայաստանում՝ ոչ մի ճանապարհով։ Սա է միակ բանալին:

Ինքը հեղափոխության ժամանակ՝ Արամ Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի հետ քննարկումներում, երբ որ խոսել էին հեղափոխությանը չմասնակցելու իրենց հիմնավորումների մասին, ասում էին, որ որ ժողովուրդը կտուժի, կկրակեն, ասել էր՝ ես թքած ունեմ՝ քանի հոգի կմեռնի, ով կմեռնի։ Ինքը հիմա առավել ևս պատրաստ է ամեն բան անել, ցանկացածի զոհվելու գնով, որ իշխանությունը չկորցնի»,- ասաց Նարեկ Սամսոնյանը։

Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ ընտրությունների անցկացումը հարցականի տակ և եթե անգամ ընտրություններ անցկացվեն իշխանությունը կեղծելու է բոլոր ճանապարհներով․ «Լինելու է ընտրակաշառքի բաժանում, վարչական ռեսուրսերի կիրառում, ընդդիմադիրների հետապնդում, աջակցություն է ստանալու Թուրքիայից և Ադրբեջանից՝ լարումների և լարումների թուլացան տեսքով»։

Ըստ Նարեկ Սամսոնյանի՝ Արցախյան պատերազմին նվիրված Բաքվում բացված պուրակը իրականում 2018 թվականի հեղափոխության թանգարանն է․ «Դա Արարատ Միրզոյանի թանգարանն է, Տիգրան Ավինյանի թանգարանը, Լիլիթ Մակունցի թանգարանը, Նիկոլ Փաշինյանի և իր ողջ ընտանիքի թանգարանն է։ Հուսով եմ, որ որպես կենդանի մուլյաժ մի օր այնտեղ կտեղադրվեն»։

Նարեկ Սամսոնյանի խոսքով՝  պատերազմի ընթացքում հերոսացած մարդիկ հերոսի պատիվը կրելուն չեն դիմանում և վերածվում են շարքային ստախոսների, այդ մարդկանցից է նաև Սամվել Բաբայանը։

«Ես իր մասին այնքան լեգենդներ եմ լսել, որոնցից շատերը գուցե հենց իրականություն են։ Մարդը, որն անցել է կռվի բոհով, դարձավ շարքային ստախոս։ Ամսի 10-ին Սամվել Բաբայանը կառավարությունից դուրս եկավ ու ասաց, որ սրանք բոլորը դավաճան են։ Երեք օր հետո գաղտնալսում դրեցին այն մասին, որ Սամվել Բաբայանը ասում է, թե ինչքան արագ է պետք տալ հողերը։ Հիմա Սամվել Բաբայանը փորձում է այլ բաներ ստել»,- նշեց Սամսոնյանը։

Նարեկ Սամսոնյանի կարծիքով՝ այն մարդիկմ որոնք թվում էր, թե երբեք չպետք է թողնեին, որ Արցախը հանձնվի, ոչ միայն մասնակցել են Արցախի հանձմանը, այլ նաև շարունակում են պաշտպանել Արցախը հանձնողներին․ «Ես մտածում էի, որ եթե Արայիկ Հարությունյանը փորձի Արցախը հանձնել, Սամվել Բաբայանի նման տղեն պիտի մտնի ու գնդակահարի իրեն կաբինետում։ Բայց պարզվեց, որ Սամվել Բաբայանը, ոչ միայն սա չի արել, այլ նաև Արցախն է հանձնել սրանց հետ հավասար»։

Տպել
Ամենաշատ