News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել իրենց հովանու ներքո որքան հնարավոր է շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ասվում է միջնորդների համատեղ հայտարարության մեջ:

Ուղերձում համանախագահներ Իգոր Պոպովը ( ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), վկայակոչելով իրենց մանդատը և «տարածաշրջանի բոլոր ժողովուրդների՝ կայուն, խաղաղ և բարգավաճ ապագայի ձգտումը», ընդգծել են՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը:

«Այս կապակցությամբ համանախագահները կողմերին կոչ են անում համանախագահների հովանու ներքո հնարավորինս շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Նրանք վերահաստատում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերն առանց նախապայմանների քննարկեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները արտացոլող համատեղ օրակարգը»,- նշվում է ԵԱՀԿ կայքում զետեղված փաստաթղթում:

Միջնորդները գոհունակություն են հայտնել հրադադարի ռեժիմի ամրապնդման կապակցությամբ՝ հայտարարելով, որ ուշադիր հետևում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:

«Համանախագահները ողջունում են զոհվածների աճյունների վերադարձի հարցում զգալի ձեռքբերումները և հակամարտության հետևանքով տեղահանված անձանց վերաբնակեցման գործընթացում շարունակվող առաջընթացը, մարդասիրական օգնության տրամադրումը և կյանքի պատշաճ պայմանների ապահովումը, ինչպես նաև կառուցողական քննարկումները, որոնք ուղղված են ամբողջ տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցային ապաշրջափակմանը»,-ասված է հայտարարության մեջ:

Համանախագահները կողմերին հիշեցրել են «մնացած խնդրահարույց հարցերի լուծման և կայուն խաղաղությանը նպաստող փոխվստահության մթնոլորտի ստեղծման համար լրացուցիչ ջանքերի անհրաժեշտության մասին»:

«Դրանք ներառում են հարցեր, որոնք վերաբերում են, մասնավորապես, միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան բոլոր ռազմագերիների և ձերբակալված այլ անձանց վերադարձին, հակամարտության տարածաշրջանի արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակմանը, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացմանը, այդ թվում՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Միջնորդներն ընդգծել են նաև կրոնական և մշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության, համայնքների միջև ուղիղ շփումների և համագործակցության հաստատման անհրաժեշտությունը:

Համանախագահներն իրենց վճռական աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության շարունակական գործունեությանը, ինչպես նաև առաքելության հնարավոր ընդլայնմանը և կողմերին կոչ են արել լիարժեք օգտվել և աջակցել նրա ջանքերին:

«Համանախագահներն ընդգծում են իրենց պատրաստակամությունը վերսկսել աշխատանքային այցելությունները տարածաշրջան, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ՝ իրենց գնահատողական և միջնորդական դերը կատարելու համար։ Այս կապակցությամբ համանախագահները կողմերին հիշեցնում են համանախագահների՝ իրենց մանդատին և նախորդ պրակտիկային համապատասխան ուղևորությունների նկատմամբ անարգել մուտքի և տեղաշարժի առավելագույն ճկունության ապահովման անհրաժեշտության մասին»,- ասված է ԵԱՀԿ կայքում զետեղված փաստաթղթում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ