News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ինքը հողատու է, կապիտուլյանտ ու դավաճան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց  ՀՀ նախկին վարչապետ, Հայրենիքի փրկության շարժման անդամ Հրանտ Բագրատյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԺ–ում ունեցած այսօրվա ելույթին։ Նա հավելեց, որ նույնն էլ կարող է ասել նախագահ Արմեն Սարգսյանի մասին։ 

«Մի ժամանակ ասում էր, որ մեղավոր է (նկատի ունի Փաշինյանին), հիմա ասում է մեղք չունի, նա փորձում է պրծնել այս ամենից։ Բանակն էլ է իրենը, Պուտինի հետ էլ է ինքը բանակցել, համաձայանագիրն էլ է ինքը ստորագրել»,-ասաց նախկին վարչապետը։

Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, անդրադարձել է իրեն կապիտուլյանտ և դավաճան անվանողներին և ուշագրավ հայտարարություններ արել պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ։ Փաշինյանն ասել է, որ հայկական կողմը 20 տարի շարունակ հույս է ներշնչել Ադրբեջանին, որ նա բանակցություններով կհասնի իր ուզածին։ Ըստ վարչապետի՝ իրականությանը չի համապատասխանում այն փաստը, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրն իրեն առաջարկել է դադարեցնել պատերազմը և որ այդ ամենն արձնագրված է ձայնագրությամբ։

Ելույթի ավարտին «Իմ քայլի» պատգամավորները հոտնկայս ծափահարել են  Նիկոլ Փաշինյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ