News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ասում են՝ Սերժ Սարգսյանը «Լելե Թեփեն» հանձնել է, ես ասել եմ՝ գնացեք գրավեք, և այդ համատեքստում 700 զոհ է եղել, կատարյալ անհեթեթություն է։ Այս մասին ԱԺ-ում, Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2020թ․ տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ պատերազմի ընթացքում եղած թերությունների վերաբերյալ հարցին։

Պատգամավորը հարցրեց․ «Պատերազմի հնարավոր սկսման մասով Դուք խոսեցիք և հայտարարեցիք, որ, ըստ էության, դիվանագիտությունը եղել է փակուղում՝ մեջբերելով նախկին իշխանության գործունեության պայմաններում։ Ես կուզեի հետաքրքրվել պատերազմը վարելու մասին հնչած մեկնաբանություններից և թերություններից։ Մասնավորապես՝ բարձրաձայնվեց, որ Ձեր հրամանով է եղել զորակոչի դադարը այն պայմաններում, երբ միաժամանակ Դուք նաև մարտակոչով էիք հանդես գալիս։ Մարտունի 3, 7-րդ վաշտի զինվորների ծնողները բարձրաձայնել են պատերազմի կազմակերպչական մի շարք թերություններ, մասնավորապես, որ իրենց երեխաներին տարել են Հադրութ՝ այն հանձնելուց 2 օր անց»,-ասաց նա։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Պատկերացնում եք մի իրավիճակ, երբ ուղիղ եթերով մարտակոչով հանդես ես գալիս, հենց ուղիղ եթերը ավարտվում է, հեռախոսը վերցնում ես ու ասում՝ դադարեցրեք: Այդ հայտարարությունն անհեթեթ է, և այդ հայտարարության հեղինակը մեծ խնդիր ունի։ Խնդիրն այն է, որ երբ նա, բարձրաստիճան զինվորական լինելով, փորձում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը, ես այս դահլիճում ներկա մի շարք մարդկանց ներկայությամբ կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ պաշտպանական շրջանը մինչև այսօր հայկական ԶՈւ-ի տրամադրության տակ է։

Պատերազմի ընթացքում դա միակ ռազմականին մոտ որոշումն է եղել, որը ես կայացրել եմ, և այդ մարդը, որը կիսահիստերիկ վիճակում անընդհատ օրումեջ հարցազրույց է տալիս և գեներալ-գնդապետի ուսադիրներով իր հիմնական օպոնենտ է համարում կնոջը, դուք գիտեք՝ ում կնոջը, այդ մարդը, ընդհանրապես, կարծում եմ՝ բազմաթիվ խնդիրներ և բազմաթիվ բարդույթներ ունի։ Ինքը դեռ շատ հարցերի պետք է պատասխանի»,- ասաց նա, ապա հավելեց․ «Այդ մարդուն, իմիջիայլոց, արժե անվանել 7-րդ պաշտպանական շրջանի արծիվ, թե ոնց էր հազարի տակ ուզում փախնել ու բոլորին փախցնել այնտեղից, չնայած արծիվները չեն վազում, ջայլամներն են ավելի լավ վազում»:

Անդրադառնալով «Լելե Թեփե»-ին՝ Փաշինյանն ասաց․ «Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ, և որոշումը կայացրել է գեներալ, ընդ որում՝ այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորություն ունեցել են։ Այո, ես խոսակցության մի հատվածին ներկա եմ եղել, քննարկման մոդերացիա եմ արել և սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել: Ես ամենաբարձրաստիճանին եմ հարցրել՝ ինչ կարծիքի ես, ասել է՝ լավ միտք է: Նա գնահատել է իրադրությունը եւ զեկուցել, որ դա պետք է եւ կարելի է անել»,-ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ այո, պատերազմի բոլոր դրվգները պետք է քննվեն, սկսած իր գործողություններին, բայց դա պետք է լինի օբյեկտիվ քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ