News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան մտահոգություն են հայտնել ուրանի 60 տոկոս հարստացման ուղղությամբ Իրանի վերջին քայլերի կապակցությամբ:

«Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունները (E3) խիստ մտահոգությամբ նշում են Իրանի հայտարարությունն այն մասին, որ նա կսկսի ուրանի հարստացումը մինչեւ 60 տոկոս՝ օ առաջադեմ ցենտրիֆուգների կիրառմամբ, ինչպես Իրանն ապրիլի 13-ին հայտնել էր ՄԱԳԱՏԷ-ին»,- ասվում է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ:

«Սա լուրջ իրադարձություն է, քանի որ բարձր հարստացված ուրանի արտադրությունը կարեւոր քայլ է միջուկային զենքի արտադրության մեջ: Իրանն այս մակարդակով հարստացման իրական քաղաքացիական կարիք չունի»,- կարծում են նրանք:

«Մենք նաեւ մեր մտահոգությունն ենք հայտնում այն ​​լուրերի կապակցությամբ, որ Իրանը նախատեսում է 1000 լրացուցիչ ցենտրիֆուգներ տեղադրել Նաթանզում, ինչը էապես կբարձրացնի Իրանի՝ ուրանի հարստացման կարողությունները:

Իրանի հայտարարությունները հատկապես ցավալի են՝ հաշվի առնելով, որ դրանք արվել են այն ժամանակ, երբ ԳՀՀԾ-ի բոլոր անդամները եւ Միացյալ Նահանգներն առարկայական քննարկումներ են սկսել՝ ԳՀՀԾ-ի վերակենդանացման եւ վերականգնման նպատակով արագ դիվանագիտական ​​լուծում գտնելու համար: Իրանի վտանգավոր հաղորդումը հակասում է այս քննարկումների կառուցողական ոգուն եւ բարեխղճությանը:

Վերջին իրադարձությունների լույսի ներքո մենք մերժում ենք ցանկացած դերակատարի ձեռնարկած սրման բոլոր միջոցները եւ կոչ ենք անում Իրանին չբարդացնել դիվանագիտական ​​գործընթացը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ