Ազգային ժողովի Բաղրամյան պողոտայի կողմից մուտքի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանին, որի ձեռքին կային կարմիր փուչիկներ: Նա նշեց, որ դրանք խորհրդանշում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության արյունոտ պատգամավորներին:
Հենց մուտքի մոտ ոստիկանները հանկարծակի նրա ձեռքից խլեցին փուչիկները, իրեն էլ նստեցրին ավտոմեքենան ու տարան:
Նա հասցրեց հայտարարել՝. «Մենք հաղթելու ենք»:
Հավաքված քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ ամոթ: Նրանցից մեկն ասաց, որ ոստիկանները պաշտպանում են թրքաբարո իշխանություններին եւ կտարում նրա հրահանգները: