News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խոր ցավով հայտնում ենք մեր սիրելի գործընկեր, թարգմանիչ Ռիտա Նահապետյանի անժամանակ մահվան մասին:

Հրաշալի մարդ ու գործընկեր Ռիտա Նահապետյանը մեր հիշողություններում կմնա իր կենսուրախությամբ, դրական էներգիայով, աշխատանքային առօրյան հումորով լցնելու իր կարողությամբ, աշխատանքի, ընկերների, ընտանիքի հանդեպ մեծ հոգատարությամբ ու լավատեսությամբ։

Խորապես ցավակցում ենք Ռիտա Նահապետյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին այս ծանր կորստի կապակցությամբ։

Հանգչիր խաղաղությամբ, մեր սիրելի Ռիտա։

Տեղեկացնենք, որ Ռիտա Նահապետյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 15–ին, ժամը 18.00–ին Նոր Արեշ 2–րդ փողոց, տուն 16 հասցեում:

Տպել
Ամենաշատ