News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 15
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 26-ամյա երիտասարդը, 2017թ. փետրվարին ստանձնելով Վանաձոր քաղաքի Տ.Մեծ հասցեում գտնվող «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը պատկանող պահոցի գույքի պատասխանատու անձի պաշտոնը, օգտվելով իրեն վստահված գույքի նկատմամբ ունեցած լիազորություններից,  2020թ. մայիսից-օգոստոս ամիսներն ընկած ժամանակահատվածում, մաս-մաս կտրտելով, շարունակաբար, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 7.696.327 դրամ արժողության մալուխները, ապա այրելու միջոցով պղնձյա լարերն առանձնացրել մեկուսիչներից և հանձնել որպես ջարդոն:     

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանդր Եսայանը որպես հիմնական զեկուցող մասնակցել է Reinvent by Renderforest 2021 կոնֆերանսին
Reinvent by Renderforest կոնֆերանսին այս տարի մասնակցեցին 40 խոսնակ և ավելի քան 1000 հյուրեր...
Հեռուստատեսային հաղորդիչ ցանցում պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը…
Բնակարանամուտ Արփի համայնքում. Տան շինարարությանն ուղղորդել է ռազմի դաշտից. ՎիվաՍել-ՄՏՍ
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի արդյունքում...
Հայկական երկրորդ ալիքի փոխտնօրեն. ՀՌՀ-ի գործողություններն անօրինական են ճանաչվել դատարանի հինգ որոշումներով
«Մենք գործ ունենք ոչ թե քաղաքական հետապնդման, այլ հանձնաժողովի կողմից պարտված դատական ​​գործերի համար հաշվեհարդար տեսնելու փորձի հետ...
Հայաստանում կաբելային ալիքներով հեռուստածրագրերի շուրջ 77 տոկոսը հեռարձակվում է ռուսերենով
«Ըստ այդմ, հեռուստահաղորդումների 77 տոկոսը հեռարձակվում է ռուսերեն, 7 տոկոսը` անգլերեն, 2 տոկոսը` այլ լեզուներով եւ միայն 14 տոկոսը` հայերեն...
ՀՌՀ. Հայկական հեռուստաալիքների անկախությունը նվազել է նրանց ֆինանսական վիճակի պատճառով
Ակնհայտ է, որ գումարները, որոնք նրանք ստանում են այդ ուժերից, ոչ մի կերպ հաշվի չեն առնվում․․․
Ամենաշատ