News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը մեծ գումար է վաստակել անգլիական «AstraZeneca» պատվաստանյութը Հայաստան բերելու եւ հայաստանցիների վրա փորձարկելու համար: Այս մասին գրում է Arminsider տելեգրամյան ալիքը՝ հավելելով, որ  անգլիական այդ պատվաստանյութը անվտանգ չէ եւ եվրոպական տարբեր երկներում արգելված է:

Անգլիացիների համար կարեւոր է, որպեսզի գտնեն երկրներ, որոնց քաղաքացիներին կօգտագործեն, որպես փորձաճագարների ու առկա տվյալների հիման վրա կկարողանան փոփոխություններ իրականացնել, որից հետո պատվաստանյութը կկիրառեն իրենց երկրում եւ եվրոպական այլ երկրներում:

Ըստ տելեգրամյան ալիքի՝ Հայաստանին փոխանցված «AstraZeneca» պատվաստանյութի խմբաքանակը մի քանի օրից դառնալու է ժամկետնանց: Պատվաստանյութը կիրառելի է մինչեւ մայիս ամիս:

Իշխանությունները մտավախություն ունեն, որ պրոբլեմատիկ այս պատվաստանյութը կարող է խնդիրներ առաջացնել: Քննարկվել է նաեւ հարց, որ քաղաքացիները կարող է չցանկանան անգլիական կասկածելի պատվաստանյութը ընդունել: Որպեսզի եղած խմբաքանակը ամբողջությամբ սպառվի,  Անդրանիկ Քոչարյանը կուսակցական մի քննարկման ժամանակ առաջարկել է, որ պատվաստանյութը սկզբում նախատեսեն 55–ից բարձր տարիքի քաղաքացիների համար: Ըստ Քոչարյանի, այս դեպքում հնարավոր է եկած խմբաքանակի չափով թոշակառուների պատվաստել: Ըստ նրա՝  թոշակառուներին կարող են ասել, որ չպատվաստվելու դեպքում թոշակ չեն ստանա ու քաղաքացիները ստիպված կլինեն օգտվել պատվաստանյութից: Արսեն Թորոսյանը խոստացել է պատվաստանյութի ամբողջ խմբաքանակը սպառելուց հետո փոխանցվող գումարից նաեւ Անդրանիկ Քոչարյանին բաժին հանել:

Ի դեպ շաբաթներ առաջ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հայտարարել էր, որ Հայաստանը «AstraZeneca» պատվաստանյութի մեկ դեղաչափը ձեռք է բերել 4․5 ԱՄՆ դոլարով, միջազգային շուկայում սահմանված 25 ԱՄՆ դոլարի փոխարեն։

Շատերի համար տարօրինակ էր, թե ինչպես է Հայաստանը կարողացել այդքան էժան գնել պատվաստանյութը: Ինչպես տեսնում եք խնդիրը նրանում է, որ պատվաստանյութը մի քանի օրից կորցնելու է պիտանելիության ժամկետը եւ այն արտադրող կորպորացիայի համար սա իր պահեստները դատարկելու միջոց է:

Ի դեպ, Arminsider տելեգրամյան ալիքի կառավարության աղբյուրները տեղեկացրել են, որ Հայաստանը այս պատվաստանյութի համար, անգամ 4,5 դոլար չի վճարել: Իրականում իշխանությունները այս ճանապարհով հարյուր հազարավոր դոլարներ են գրպանել:

 Նշենք, որ ապրիլի 13–ից Երեւանում, իսկ 14-ից մարզերում, սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ