News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցաքննության հրավիրվելու վերաբերյալ ծանուցում դեռ չի ստացել, հետևաբար հայտնի չէ, թե ինչ կարգավիճակով է հարցաքննության հրավիրվում հարուցված  քրեական գործի շրջանակում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

«Արայիկ Հարությունյանը անպայման գնալու է հարցաքննության։ Մտավախություններ չկան, դատախազությունը կատարում է իր գործը  և նախագահը որպես քաղաքացի պարտավոր է ենթարկվել Արցախի օրենքներին և ներկայանալ  հարցաքննության»,– ընդգծեց Լուսինե Ավանեսյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, առաջիկայում հրավիրվելու է հարցաքննության։

Արցախի Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասով, 2-6-րդ հոդվածներով կամ 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որեւէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ`պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ