News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինական TCL ընկերությունը ցուցադրել է եզակի Fold'n'Roll սմարթֆոնի նախատիպը, որի էկրանը կարելի է ձգել ու ծալել: GSM Arena պորտալը գրում է, որ խոսքը աշխարհում առաջին բջջային սարքի մասին է, որի էկրանը կարելի է երկու տարբեր եղանակով մեծացնել, հայտնում է Planet-today-ը:

TCL-ի պաշտոնական ներկայացուցիչների կարծիքով՝ Fold'n'Roll փորձարարական սարքը կարելի է համարել համընդհանուր՝ դա ե՛ւ սմարթֆոն է, ե՛ւ ֆաբլետ, ե՛ւ պլանշետային համակարգիչ: Եթե սարքը գտնվում է ծալված վիճակում, ապա դրա դիսփլեյի անկյունագիծը 6,87 դյույմ է: Կարելի է ծալել սարքը եւ ստանալ 8,85 դյույմանոց ֆաբլետ: Եթե դա բավարար չէ, ապա էկրանը կարելի է նաեւ ձգել՝ կստացվի տասը դյույմանոց պլանշետ:

Հետաքրքիր է, որ երեք վիճակներից յուրաքանչյուրում էկրանի կողմերի հարաբերակցությունը փոխվում է: Օրինակ, տեսանյութերն առավելագույն բացված տեսքով դիտելը ավելի հարմար է, քանի որ շրջանակները փոքրանում են:

Ինչպես ընդգծել է արտադրողը, Fold'n'Roll սմարթֆոնը դեռ վաղ նախատիպ է, որը շուտ չի հայտնվի խանութների դարակներում: Ավելին, սարքը կարող է ընդհանրապես դուրս չգալ կամ դուրս գալ, բայց զգալիորեն փոփոխված տեսքով: Հուսանք, որ TCL-ի ինժեներների հետաքրքիր մշակումները իզուր չեն լինի, եւ որ նմանատիպ տեխնոլոգիաներ կհայտնվեն ոչ միայն ընկերության սմարթֆոններում, այլ նաեւ այլ ապրանքանիշերի արտադրանքներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ