News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Այս այցը վաղուց էր նախատեսված, սակայն համավարակը, տարածաշրջանում հակամարտությունը խանգարեց եւ չկարողացանք այն կազմակերպել: Այս մասին, յսօր՝ ապրիլի 15-ին, Թբիլիսիում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ նշեց ԲՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Նա, մասնավոևրապես, նշեց. «Երջանիկ եմ, որ այսօր հնարավորություն ունեմ ընդունել ձեզ Օրբելյանների պալատում:

Ծանր էր տարածաշրջանի եւ առանձին երկրի համար պատերազմի արդյունքում հարուցված պատկերը: Ուզում եմ իմ ցավակցությունները հայտնել պատերազմի զոհերի հարազատներին եւ ձեզ:

Հակարտության ժամանակ Վրաստանի խաղաղության կողմում էր կանգնած, ի նշան դրա առաջարկվեց հանդիպումների համար մեր հարթակը երկխոսության եւ իրավիճակի լիցքաթափման համար: Այս առաջարկությունն ուժի մեջ է մնում:

Ես ՀՀ նախագահ պարոն Սարգսյանին ծանոթացրի Վրաստանի բռնազավթված տարածքներում առկա իրավիճակին, ապօրինի սահմանազատումներին, առեւանգումներին, մարդկանց  իրավունքների ոտնահարումներին, մարդասիրական առավել ծանրացած վիճակին՝ առավելապես համավարակի ժամանակ եւ էսկալացիային:

Բոլորս հասկանում ենք, որ ցանկացած հակամարտություն խանգարում է ամբողջ տարածաշրջանին ուստի խաղաղությունը եւ համագործակցությունը այլընտրանք չունի Կովկասի զարգացման համար: Տարածաշրջանում կայունության կարեւորությունից ելնելով քննարկեցինք նաեւ Ուկրաինյում ստեղծված իրավիճակը, էսկալացիան եւ դեստաբիլիզացիան Սեւ ծովի շրջանում: Մենք հասկանում ենք, թե որքան կարեւոր է այս տարածաշրջանի համար այսօր դեէսկալացիան:

Քննարկեցինք  մեր տարածաշրջանի ապագա ներուժը, որը հազվագյուտ է տնտեսության առումով, արտաքին դերակատարների կողմից աճող հետաքրքրության տեսակետից, Այս ամենը հավաստում է այս տարածշրջանի մեծ կարեւորությունը: Սակայն Կովկասի երկրների դերը վճռական է մնում: Կովկասի ապագան Կովկասի երկրները համատեղ պետք է սահմանեն: Միաժամանակ Կովկասն իր տարանցիկ եւ այլ ներուժով միայն բաց տարածաշրջան ենք պատկերացնում: Կովկասի եւ Սեւ ծովի տարանցմամբ Ասիայի եւ Եվրոպայի ուղղությամբ զանգվածային նախագծերի իրականացումը պահանջում է բոլորի եւ մասնավորապես, գլխավոր  դերակատարներից մեկի ՝ ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը:

Կարեւոր է ԵՄ-ի ներգրավվածությունը հակամարտության վերջնական կարգավորման մեջ, ինչպես նաեւ հետագա ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման մեջ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում:

Խոսեինք մեր երկկողմ հարաբերությունների մասին, տնտեսական, զբոսաշրջային, մշակութային նախագծերի իրականացման մասին:

Հպարտ ենք, որ Վրաստանի հայկական ծագումով քաղաքացիները օգտվում են այս երկրում բոլոր հնարավորություններից, որ պահպանեն նախնիների լեզուն ու մշակույթը: Միաժամանակ ավելին պետք է արվի, հիմնականում պետության կողմից, որ նրանք լիարժեք տիրապետեն պետական լեզվին եւ լիարժեք ինտեգրվեն երկրի տնտեսական ու քաղաքական զարգացման մեջ:

Ես ուրախ եմ, որ այսօր այս այցով մենք քննարկեցինք նաեւ որոշ նախաձեռնություններ, որ կարող են ընդունելի լինել մակարդակոմ՝ ինչպես նպաստենք մեր բիզնես դերակատարներին, որ կոնկրետ նախագծերի վրա համատեղ աշխատեն եւ դրանով շահագրգռենք ներդրողներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ