News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Tert.am-ի լրագրող Անի Գեւորգյանը իր եւ անչափահաս որդու նկատմամբ սպառնալիքների առթիվ, այսօր՝ ապրիլի 15–ին, ոստիկանություն է հրավիրվել եւ հաղորդում ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անի Գեւորգյանը։

«Նախօրեին խորհրդարանում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ  ճեպազրույցից հետո,  Ֆեյսբուքում իմ նկատմամբ գրոհ էր սկսվել Նարեկ Շահնազարյան անունով օգտատիրոջ կողմից, որը մեկնաբանություններ էր արել իմ գրառումների տակ, որոնք ես, իհարկե,  ջնջել եմ։ Դրանք պարունակում էին լկտի արտահայտություններ, հայհոյանքներ եւ սպառնալիքներ»,– նշեց Գեւորգյանը։

Նարեկ Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր լրագրողի եւ նրա որդու նկարը, ինչպես նաեւ լրագրողի ֆեյսբուքյան էջի հասցեն եւ կից գրել.

«Բա թե էս լույս երեխու մաման գործի ա գնացել)).. հարամ ըլնի սրա նման լրագրողի կերած կաթը.. սրանք լրագրող չեն, այլ`թող հետեւորդներս ասեն»։

Հրապարակման ներքո այլ օգտատերեր եւս անպարկեշտ եւ վիրավորական արտահայտություններ են արել լրագրողի եւ նրա որդու հասցեին։ Իր հետ տեղի ունեցածը Անի Գեւորգյանը դիտարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության տիրույթում, քանի որ ըստ նրա՝  լրագրողների դեմ ճնշումները հենց վարչապետի ցանկությունն է։

«Հաշվի առնելով այն, որ մամուլում գրվում է, թե ֆեյքային եւ ըստ էության,  նաեւ ոչ ֆեյքային գրոհները այս կամ այն անձի շուրջ համակարգում է Ալեն Սիմոնյանը, ես պատահական չեմ համարում, որ երեկ էլ Ալեն Սիմոնյանը նման վարքագիծ դրսեւորեց։ Սա ուղիղ դրա հետ եմ կապում։ Պարզ է, որ սա արվում է խոսքիս ազատությունը ճնշելու նպատակով։ Ես վստահ եմ, որ Նարեկ Շահնազարյանն ընդամենը գործիք է, որով փորձել են ինձ սպառնալ, ցույց տալ, որ գիտենք որդի ունես, տես, այս անգամ որդուդ նկարն ենք հրապարակել եւ այլն։ Եթե այդ պատգամավորներն են պատվիրել, ուզում եմ հստակ իրենց ասել՝ եթե դուք այդքան դուխով եք ու այդ «դուխով» արտահայտությունը ընդամենը ձեր գլխարկին գրված չէ միայն, եկեք, իմ դիմացը կանգնեք, եւ այդ ամենն ասեք։ Ի՞նչն է ձեզ խանգարում, թե՞ մտածում եք, որ ձեր իրական դեմքը եւս մեկ անգամ ցույց եք տալու»,- ասաց  Անին Գեւորգյանը։

Անի Գեւորգյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դատախազությունն արձանագրել է լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները եւ դրանք ուղարկել Ոստիկանություն։ Լրագրողի եւ նրա երեխային սպառնալու կապակցությամբ հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որն ասել էր՝ գրություն կուղարկի ոստիկանություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ