News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Տեղին կլիներ, եթե կառավարության 2020 թվականի ծրագրի կատարողականի մեջ լիներ միայն մեկ տող՝ կներեք, մենք տապալեցինք ու ձախողեցինք 2020 թվականը: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում կառավարության կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին:

«Բայց այս կառավարությունն ունեցավ բավարար պնդերեսություն ներկայացնելու մի ծավալուն զեկույց այն մասին, թե ինչպես էին իրենք քաջաբար պայքարում սեփական տկարության, ապիկարություն, գոռոզության, սնապարծության, հպարտության դեմ եւ այդ պայքարում պարտվեց Հայաստանը: Պարտվեց, որովհետեւ կառավարությունն առաջին տեղ բերեց PR-ը, երկրորդ տեղում թողնելով բովանդակությունը: Նրանք  գերադասեցին 50 դոլարով Եվոպա թռչելու PR-ը Կովիդի դեմ պայքարից, գերադասեցին ռազմական գնումներ անել այնպես, որ նոր տեխնիկան բերել ու սելֆիներ անել, որ PR-վեն: Արդյունքում վատնվեց հավատը»,-հայտարարեց նա:

Գորիգիսյանը խոստովանեց, որ իհարկե, 2020 թվականը ճգնաժամային տարի էր, բայց դրանից դուրս գալու համար պետք է առաջին հերթին ազնիվ լինել, պետք է տեսնել առկա թերությունները, պետք է կարողանալ բուժվել, իսկ դրա համար պետք է ընդունել, որ գոյություն ունի հիվանդություն, ախտորոշել այդ հիվանդությունը.

«Մինչդեռ Կառավարությունը փորձելով քողարկել եղած խնդիրները, ավելի է խորացնում դրանք: Ես նայում եմ վարչապետին, իշխանության պատգամավորներին ու  նրանց խոսքում չեմ տեսնում մեղքի զգացողության մի նշույլ: Այն ամբարտավանությունը, որ ունեին պատերազմից առաջ, մի պահ դադարեց պատերազմից հետո: Պարզվեց, որ դա ոչ թե գիտակցումն է խնդիրների, այլ անասնական վախը սեփական ժողովրդից, երբ մարդիկ փակվել էին տներում ու վախենում էին տնից դուրս գալ, վախենում էին զանգերին պատասխանել: Վախը անցավ եւ մարդիկ վերադարձան իրենց բնորոշ հոխորտացող կեցվածքին: Այս կառավարության հետ Հայաստանը չունի առաջ գնալու որեւէ հույս, որեւէ հնարավորություն, որովհետեւ կառվարությունը չի ուզում գիտակցել առկա խնդիրների խորությունը, չի ուզում ընդունել սեփական մեղքը»,-ընդգծեց Գորգիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ