News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը կողմ է, որ 44–օրյա պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծվի, բայց ոչ հիմա, այլ  երբ պատերազմով պայմանավորված հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն՝ անդրադառնալով ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը։  

«Քննիչ հանձնաժողով անպայման ստեղծվելու է։ Սա այն իրադարձությունն է ՀՀ–ում, որի շուրջ բազմաթիվ քննական միջոցառումներ են իրականացվելու, սկսած լրագրողական հետաքննությունից, վերջացրած քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ, էլ չեմ ասում դատաքննչական մարմինների կողմից իրականացված իրենց լիազորությունների շրջանակում ուսումնասիրություններով։ Բայց գտնում եմ, որ պետք է մի քիչ սպասել քննիչ հանձնաժողովի ստեղծման աշխատանքներում, որովհետեւ պատերազմի ընթացքում հարուցվել են հարյուրավոր քրեական գործեր, որոնք հիմա նախաքննության փուլում են, եւ հիմա, եթե ստեղծենք այդ քննիչ հանձնաժողովը՝ չենք կարողանալու ապացույցներ հավաքագրել, որովհետեւ  դրանք չեն կարող տրվել մեզ՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով։ Պետք է սպասել, որ նախաքննական մարմիններն ավարտեն իրենց աշխատանքը, եւ հետո միայն ստեղծվի քննիչ հանձնաժողով, որ կարողանանք օգտվել ապացույցներից։ Քննիչ հանձնաժողովի լիազորությունները սահմանափակ է, այնտեղ չեն  կարող կամայական ամեն մեկին հրավիրել, կամ բացատրություն կամ ցուցմունք վերցնել, որովհետեւ մարդիկ կարող են ուղղակի չներկայանալ քննիչ հանձնաժողով»,– ասաց Արմեն Խաչատրյանը։

Նշենք, որ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը դիմել է ԱԺ նախագահին, ԱԺ 3 խմբակցությունների ղեկավարներին, ինչպես նաեւ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, անհապաղ նախաձեռնել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել։

Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով ԱԺ նախագահին եւ խմբակցությունների ղեկավարներին 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ