News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունաստանը հաղթահարել է կորոնավիրուսով վարակման երրորդ ալիքը. անցած շաբաթ երկրում վարակվածների թիվը կրճատվել է կիսով չափ՝ ի տարբերություն նախորդ շաբաթվա: Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտնել է Հունաստանի զբոսաշրջության նախարար Հարիս Թեոհարիսը:

«Ըստ ամենայնի՝ մենք հաղթահարել ենք երրորդ ալիքի գագաթնակետը: Անցած շաբաթվա ընթացքում մեզ մոտ գրանցվել է վարակման դեպքերի կրճատում 50 տոկոսով՝ ի տարբերություն դրա նախորդ շաբաթվա տվյալների»,-ասել է Թեոհարիսը:

Նա ընդգծել է, որ երկրում գործում են շատ խիստ կանոններ: «Հունաստանը միշտ խիստ վերաբերմունք է դրսեւորել առողջապահության վերաբերյալ իրավիճակին՝ արգելելով տեղաշարժը, փակելով ռեստորանները, անելով բազմաթիվ այլ քայլեր: Հաշվի առնելով դա՝ մենք կարող ենք վերահսկել իրավիճակը: Չնայած դա չի նշանակում, որ մենք գտնվում ենք այդ հարցում այնտեղ, որտեղ ցանկանում ենք: Մենք ցանկանում ենք պահպանել վարակվածության թվի նվազման միտումը»,-հավելել է նախարարը:

Քաղաքական գործիչը վստահություն է հայտնել է, որ Հունաստանը կհաղթահարի համավարակը, իսկ դրան կնպաստեն նոր գիտելիքները, որոնք ստացել են բժիշկները, պատվաստման ծրագիրը, որն իրականացվում է երկրում լավ տեմպերով, ինչպես նաեւ եղանակը: «Մենք անցած տարի տեսել ենք, որ եղանակը նպաստում է հիվանդության տարածումը զսպելուն»,-պարզաբանել է Թեոհարիսը:

Նրա խոսքով՝ երկրում քչերն են հրաժարվում պատվաստումից: Համաձայն ԱՀԿ-ի տվյալների՝ Հունաստանում 2020 թվականի հունվարի 3-ից մինչեւ ներկայիս տարվա ապրիլի 15-ը գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 304 184 դեպք, մահացել է 9 135 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ