News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ես 2021-ի սկզբին պատասխանել եմ, որ խիստ կասկածում եմ, որ Օնիկ Գասպարյանը նման հայտարարություն է արել, թե հնարավոր չէ կռվել, եւ պատերազմը պետք է դադարեցնել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Եթե  ԶՈՒ ԳՇ պետն այդ ժամանակ ասել է, որ հնարավոր չէ կռվել, դա պետք է հետեւանք ունենա, սա  նշանակում է, որ պետք է ԳՇ պետին փոխելու մասին։ Եթե ԳՇ պետը նման հայտարարություն է անում, պետք է հետեւյալ գործողություններն անել՝ սպայակազմը, ղեկավարը, ԳՇ պետը գուցե ի զորու չէ՞ իր պրոֆեսիոնալ մակարդակից ելնելով՝ շարունակել պատերազմը, եւ երկրորդ հարց՝ գուցե նրա ներկայացրած տվյալներն օբյեկտիվ են, բազմակողմանի վերլուծության արդյունքներ են, եւ պետք է գնահատական տալ ներկայացված փաստերին»,-ասաց նա։

Նշենք, որ ապրիլի 13–ին, ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը ԱԽ նիստի ժամանակ չի ասել, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար:

«Ընդհակառակը՝ սեպտեմբերի 30-ի անվտանգության խորհրդի նիստին ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, Զինված ուժերը կատարում է իր առաջ դրված խնդիրը եւ մինչեւ վերջ կկատարի»,-հայտարարել էր Փաշինյանը՝ ընդգծելով, որ ԳՇ պետը չէր կարող նման հայտարարություն անել սեպտեմբերի 30-ին, քանի որ 2020 թվականի օգոստոսի 21-ին տեղի ունեցած ԱԽ նիստում զեկույցում հավաստիացրել է, որ Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով եւ միջոցներով, «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը եւ ջախջախել նրա խմբավորումները:

Նախօրեին էլ Անվտանգության խորհուրդը հրապարակել է սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի արձանագրությունից քաղվածքներ, նշելով, թե իբրեւ Օնիկ Գասպարյանը չի ասել, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար:

Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս 2020թ. նոյեմբերի 17–ին,  Օնիկ Գասպարյանը հայտարարել էր. «Պատերազմի չորրորդ օրը՝ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրի մեր կորուստները եւ ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, եւ յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ