News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Հին ավստրալացիներն օգտագործել են քարե գործիքներ ստեղծելու համար բումերանգներ, պարզել են Մարդու էվոլյուցիայի ավստրալական հետազոտական կենտրոնի մասնագետները, որոնց բացահայտման մասին հոդվածը հրապարակվել է Journal of Archaeological Science: Reports պարբերականում, հաղորդում է Gazeta-ն:

Գիտնականները վերլուծել են միկրոսկոպիկ հետքերը հին՝ շուրջ 500 հազար տարեկան բումերանգների վրա, որոնք հայտնաբերվել էին երկրի տարբեր անկյուններում: Պարզվել է, որ դրանց մեծամասնության վրա պահպանվել են «առանձնահատուկ հետքեր, որոնք կապված են աշխատանքի քարե գործիքների ձեւավորման հետ»: Այլ կերպ ասած՝ բումերանգներն օգտագործել են՝ որպես օժանդակող գործիք քարե գործիքներ ստեղծելիս:

«Փայտի հաստ տեսակներից բումերանգների փորձաքննության արդյունքում մենք պարզել ենք, որ ավստրալացի աբորիգեններն օգտագործել են դրանք տարբեր պայմաններում աշխատանքի քարե գործիքներ ձեւավորելու համար»,-գրում են հետազոտողները: Բացահայտումն ընդգծում է անցյալի մշակույթում առօրեական գործիքների բազմաֆունկցիոնալ բնույթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ