News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գործող օրենքը կարգավորում է երկրում դիակիզարանների ստեղծման գործընթացը, սակայն Հայաստանում դեռ այդպիսի չափանիշներին համապատասխանող մասնավոր գերեզմանատներ չկան: Այս մասին ապրիլի 16-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում, «Սգո արարողությունների մասին» օրենքին համապատասխան, մասնավոր գերեզմանատներ ստեղծելու հնարավորություն դեռ կա:

«Դրանց ստանդարտները, ի թիվս այլ բաների, դիակիզարանների առկայության պարտադիր պահանջ են ներառում: Ցավոք, մենք դեռ չունենք մասնավոր գերեզմանատներ, համենայն դեպս՝ այնպիսիք, որոնք կհամապատասխանեին այդ չափանիշներին»,- ասաց Տերտերյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ