News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Մենք հավասար վիճակում չեք գտնվում, որովհետեւ Ադրբեջանի հետ ինչ-որ բանի մասին խոսելուց առաջ թող նախ մեր տղաներին ու աղջիկներին վերադարձնեն, հետո նոր հաջորդ քայլի մասին կմտածենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, Թբիլիսիում հայ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Չի կարող երկկողմ հարաբերությունների վերականգնումը կամ նորմալացումը գնալ ի հաշիվ մի կողմի, ի հաշիվ մեզ: Ես չեմ կարող մոռանալ Եղեռնը որպես պատմություն, այդ ամենը մի կողմ դնել, եթե հակառակ կողմը որեւէ քայլ չի անում ճանաչման կամ ներողություն խնդրելու ուղղությամբ: Երբ դա կլինի, այդ ժամանակ կմտածենք, այդ ժամանակ պարզ կլինի»,-ասաց նա:

Հարցին, թե իր կարծիքով արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ի իր ուղերձում կարտասանի «ցեղասպանություն» բառը, նախագահն արձագանքեց. «Ես իմ վերլուծությունն ունեմ եւ սխալ կլինի, եթե ՀՀ նախագահն ասի, թե ինքը սպասումներ ունի: Ի վերջո, դա ԱՄՆ նախագահի որոշումն է լինելու, ոչ թե իմ: Երբ որոշումը կլինի, մենք գնահատական կտանք: Ես կարող եմ վերլուծել, բայց ճիշտ չի լինի իմ կողմից դա բարձրաձայնելը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ