News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վիզուալիզացիայի կարեւորագույն տեխնոլոգիաներն արտահանելու Կանադայի արգելքը վնաս կհասցնի թուրքական մարտական դրոններին, Ahval-ին հայտարարել է Կանադայի ռազմաօդային ուժերի սպա եւ Թուրքիայում ու Ադրբեջանում նախկին ռազմական ներկայացուցիչ Քրիս Քիլֆորդը:

Ավելի վաղ Կանադան հայտարարել էր, որ չեղարկում է Թուրքիային մարտական ԱԹՍ-ներում օգտագործվող մասեր արտահանելու որոշումը, երբ զենքը կիրառվել էր Ադրբեջանի կողմից Ղարաբաղում վերջերս կայացած բախումների ժամանակ:

Քիլֆորդի խոսքով՝ նա ցուցմունք է տվել Կանադայի խորհրդարանական հանձնաժողովին Թուրքիայի կողմից անօդաչու տեխնոլոգիաների օգտագործումը եւ դրանց արտահանումը չեղարկելու մասին:

Նա նշել է, որ Կանադայի կառավարության հետաքննությունը հայտնաբերել էր, որ թուրքական Bayraktar TB2 դրոններն օգտագործվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ հակամարտության ժամանակ, ինչի հետեւանքով վեցշաբաթյա ժամկետում սպանվել են հազարավոր մարդիկ: «Bayraktar անօդաչուները եղել են ադրբեջանական բանակի արսենալում ամենակարեւոր տարրը»:

Քիլֆորդի խոսքով՝ վիզուալիզացիայի համակարգերը, որոնք արտադրվում են կանադական Wescam ընկերության կողմից, Bayraktar դրոնների կարեւորագույն մասն են, սակայն Կանադան արտոնագրել է տեխնոլոգիան միայն այն պայմանով, որ այն կկիրառվի ինքնապաշտպանության համար:

Քիլֆորդը հիշեցրել է, որ դա առաջին դեպքը չէ, երբ Կանադայի կառավարությունը սահմանում է էմբարգո Թուրքիային զենք տրամադրելու համար. 1974 թվականին կառավարությունն այդօրինակ գործողություն էր ձեռնարկել, երբ թուրքական զինվորականները ներխուժել էին Կիպրոս՝ շրջափակելով կղզու հյուսիսային մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ