News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում ձերբակալել են երկու հաքերների միջազգային խարդախության համար, որի ընթացքում գողացվել է 60 միլիոն դոլար Covid-19 օգնության ծրագրից:

Տեքստային հաղորդագրություններն ուղարկվել են 20 միլիոն ամերիկացիներին, որոնք վերաուղղել են դրանք ԱՄՆ կառավարության ավելի քան տասնյակ կեղծ վեբ-կայքերին, հաղորդում է Ինդոնեզիայի ոստիկանությունը:

Իշխանությունների խոսքով՝ հազարավոր տուժածներ ներկայացրել են անձնական տեղեկատվություն, այդ թվում՝ սոցիալական ապահովագրության համարը՝ հույս ունենալով ստանալ 2000 դոլար, որն առաջարկվում է գործազուրկներին օգնության իրական ծրագրի շրջանակում: Սակայն նրանց տվյալներն օգտագործվել են խաբեբաների կողմից ծրագրից միլիոնավոր դոլարներ հափշտակելու համար:

«Շուրջ 30 000 ԱՄՆ քաղաքացի էր խաբվել, իսկ կառավարության ֆինանսական կորուստները հասել էին 60 միլիոն դոլարի»,-ասել է Արեւմտյան Յավայի ոստիկանապետ Նիկո Աֆինթան:

Կասկածյալներին կարող է սպառնալ մինչեւ 9 տարվա ազատազրկում՝ համաձայն ինդոնեզական օրենսդրության:

Ոստիկանությունից հայտարարել են, որ հետաքննվում է երրորդ անձի հնարավոր մասնակցությունը, որը կարող էր ստանալ միջոցներն անօրինական ճանապարհով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ