News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունգարիայի ամենամեծ եկեղեցու՝ Էսթերգոմի հոյակապ տաճարի խաչի մեջ ժամանակի 176-ամյա պարկուճ են հայտնաբերել: Այն հայտնաբերվել է վերանորոգման ժամանակ, հայտնում է Reuters-ը:

Կնքված պղնձե տարան գտնվել է խաչի մեջ՝ 100 մետրանոց գմբեթի վրա, որը ամենաբարձրն է Հունգարիայում, որը ռմբակոծության է ենթարկվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Տարան նաեւ շատ վնասվել է բեկորներից: Այն բացելիս պատմաբանները հայտնաբերել են տաճարի կառուցման հետ կապված փաստաթղթեր, որոնք գրեթե կատարյալ վիճակում են եղել:

Գլանաձեւ պարկուճը խաչի մեջ է դրվել 1845 թվականին՝ արքեպիսկոպոս Յոզեֆ Կոպաչիի եւ գլխավոր ճարտարապետ Յոզեֆ Հիլդի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ