News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ապրիլի 16-ին ոստիկանություն այցելեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Ողջունելով հյուրին՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հիշատակեց այն ոստիկաններին, որոնք 44-օրյա պատերազմում զոհվեցին հանուն ազատ ու անկախ Արցախի, հանուն հայրենիքի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհված ոստիկանների հիշատակը։

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերով՝ 44-օրյա պատերազմին մասնակցած ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին մեդալներով։

Արցախի Նախագահի կողմից պետական բարձր պարգևներով հետմահու պարգևատրվել են նաև Հայաստանի ոստիկանության այն 70 ծառայողները, որոնք զոհվեցին հանուն հայրենիքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ