News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 103 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ յուրացման կամ վատնման՝ 46, անձնական ունեցվածքի գողության՝ 19, խարդախության` 7, մարմնական վնասվածք պատճառելու` 6, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 2-ական, կողոպուտի, գույքը դիտավորությամբ վնասելու, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, լրտեսության, սպանության սպառնալիքի ու լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, և բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 2 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Ամենաշատ