Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն մտահոգություն է հայտնել՝ կապված Իրաքում վերջին ահաբեկչությունների հետ, հաղորդում է Tasnim-ը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ աջակցել է Իրաքի տարածքային ամբողջականությանն ու կայունությանը»,-ասել է նա:
Առնվազն 4 մարդ է սպանվել եւ 17-ը վիրավոր է Բաղդադի Սադր-Սիթի շրջանում ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով: