News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Բրիտանիայում տեղի է ունենում արքայազն Ֆիլիպին հրաժեշտի արարողությունը

Հուղարկավորությունը Վինձորի ամրոցում սկսվել է հենց այն ժամանակ, երբ արքայազն Չառլզը եւ արքայազն Ուիլյամը իրենց կանանց հետ ժամանել են թագուհուն այսօր աջակցելու համար, երբ նա հրաժեշտ է տալիս իր ամուսնուն: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Եղիսաբեթ Երկրորդի եւ արքայազն Ֆիլիպի ամուսնությունը տեւել է 73 տարի, նրանք ունեն չորս երեխա, ութ թոռ, եւ շուտով լույս աշխարհ կգա նրանց 11-րդ ծոռը: Հուղարկավորությանը ներկա են բոլոր երեխաներն ու թոռները, բայց ոչ ծոռները:

Դագաղին ուղեկցում են թափորի մասնակիցները՝ արքայազնի եւ թագուհու որդիները, թոռները, արքայազներ Ուիլյամը եւ Հարրին (անցյալ շաբաթվա վերջին Հարրին Կալիֆորնիայից վերադարձել է Բրիտանիա եւ ինքնամեկուսացման մեջ էր մինչ թաղման օրը), ինչպես նաեւ արքայական ընտանիքի այլ անդամներ եւ արքայազն Ֆիլիպի պալատի աշխատակիցներ:

Արեւոտ Վինձորի ամրոցում, որը լքված է եւ բազմություն չի ընդունում, քառանկյունը լցված է նվագախմբերով, որոնք նվագում էին արքայազնի սիրած երգերն ու օրհներգերը, ներառյալ Երուսաղեմը, երբ նրա Land Rover մակնիշի անսովոր դիակառքը ժամանեց դուքսի գնդերի բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ:

Զորքերը գլուխները խոնարհած էին, երբ Land Rover-ը, որի վրա պետք է տեղադրվի դագաղը, մտավ քառանկյունի իսկ ռազմական նվագախմբերը նվագում էին երաժշտություն, որ դուքսն ինքն էր ընտրել:

Արքայազն Ուիլյամը եւ Հարրին ավելի քան մեկ տարվա ընթացքում առաջին անգամ են միասին ներկայացել հանրությանը՝ վերամիավորվելով իրենց պապ Ֆիլիպի հուղարկավորության ժամանակ: Եղբայրները կողք կողքի չէին Էդինբուրգի դուքսի դագաղի ետեւում, երբ քայլում էին ամրոցից դեպի Սուրբ Ջորջի մատուռ, այլ գտնվում էին իրենց զարմիկ Փիթեր Ֆիլիպսի երկու կողմերում:

Արարողությունը հեռարձակվում է բրիտանական հեռուստատեսությամբ եւ անցկացվում է հակավիրուսային անվտանգության կանոններին համապատասխան: Դրան մասնակցում են բրիտանական բանակի, ռազմաօդային ուժերի, նավատորմի եւ թագավորական ծովային հետեւակայինների մեծ թվով անդամներ: Սովորական բրիտանացիներին խնդրել են արարողության ժամանակ մեքենայով չմոտենալ ամրոցին: Թագավորական ընտանիքին ցավակցելու համար բացվել է հատուկ կայք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 9-ին ծնվել է աշխարհահռչակ ճանապարհորդ Ամերիգո Վեսպուչին
Լեոնարդո դա Վինչին առաջինն է ստեղծել քարտեզը՝ դրա լուսանցքներում նկարելով Վեսպուչիի դիմանկարը․․․
63 տարեկանում մահացել է Երևանի Պետական Տիկնիկային թատրոնի դերասան Ռոբերտ Սարգսյանը
1987 թվականից աշխատում է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային…
Արցախին մեր օգնությունն է պետք. Հրանտ Թոխատյանը դիմել է արտերկրում ապրող ընկերներին, ծանոթներին
Պետք է համախմբվենք, կանգնենք Արցախում ապրող ժողովրդի կողքին...
Միխայիլ Գորբաչովին հուղարկավորել են Մոսկվայի Նովոդեւիչի գերեզմանատանը
Դագաղը գերեզման իջեցվեց ՌԴ օրհներգի հնչյունների եւ հրացանների կրակոցների ներքո...
Իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար. Մուրադ Փափազյան
Երկու շաբաթվա ընթացքում հազարավոր զորակցական պատգամներ եմ ստացել…
Փափազյանները թուրքերի թիրախում են եղել միշտ, Մուրադի մուտքը Հայաստան արգելել են, քանզի նա Թուրքիայի թշնամի է․ Մանուկյան
Նա եվրոպական ողջ տարածաշրջանում պայքարում է թուրքական ներկայիս քաղաքականության դեմ ․․․
Ամենաշատ