News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արենի համայնքի ավագանու անդամ Անուշավան Ավետիսյանը Վայոց Ձորի Ռինդ համայնքում հարց է տվել Նիկոլ Փաշինյանին, վերջինիս մարզային այցելության ժամանակ, որը մոնտաժվել է Փաշինյանի հրապարակած տեսանյութից: Քաղաքացին կոռուպցիայի հետ կապված հարց է բարձրացրել, որին պատշաճ պատասխան չի ստացել:

«1000 հա հողի հետ կապված անօրինականություն է եղել թղթաբանության մդջ։ Նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը դրան չի անդրադարձել, դրանից հետո այդ հարցով ինձ զրպարտության համար դատի է տվել։ Վարչապետը, երբ իր ելույթի ժամանակ ասաց կոռուպցիայի դեմ պայքար, ես ասացի՝ եղբայր, եթե կոռուպցիայի դեմ եք պայքարում, ձեր ժամանակահատվածում քննչական մարմիններում այդ գործը կոծկվել է, իրական պատկեր չենք ստացել, եւ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել։ Թղթերը փոխանցեցի նրան եւ ասացի՝ Ձեր կողմից նշանակված կադրերը մարզում կոռումպացված են, եթե փաստեր կուզեք՝ ինձ կհրավիրեք, ես մեր մասնագետների հետ միասին կներկայացնեմ։

Մտածեցի, որ հարցին կանդրադառնան, ընթացք կտան պատկան մարմինների մոտ, արդեն մնացած բացահատումները կլինեն, բայց երբ տեսանյութերը նայեցի, տեսա, որ մոնտաժել են, եւ ընդհանրապես այնտեղ հարցուպատասխան չի երեւում։ Եթե ես ավագանու անդամ եմ, ինձ հուզող հարցերը բարձրաձայնել եմ, չի երեւում, այդ հանդիպումները, ես չեմ հասկանում, ինչի՞ համար են։ Խնդիր եմ բարձրաձայնել, ես կուզենամ, որ հրապարակայնորեն մարդիկ հասկանան, որ նման խնդիր կա։

Միգուցե իրենց թիմակիցներին դուր չի գալիս նման բացահայտումները։ Եթե կոռուպցիայի մասին հարց ես բարձրաձայնում, դա մոնտաժում են եւ պայքարում կոռուպցիայի դե՞մ, դա տրամաբանական չէ։ Ես միշտ մտածել եմ, որ այդ մարդիկ սրտանց պայքարում են կոռուպցիայի դեմ, բայց եթե այդ հարցերը մոնտաժում են տեսանյութի մեջ, ճիշտ հակառակ կարծիքն է ձեւավորվում։ Հազարից մեկն է, որ նմանատիպ հարց կարող է բարձրացնի առճակատ վարչապետին, ես բարձրաձայնել եմ եւ սպառիչ պատասխան չեմ ստացել, անորոշություն ինչ-որ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Անուշավան Ավետիսյանը։

Ավագանու անդամը պատմեց, որ Փաշինյանը իր հարցին հարցով է պատասխանել:

«Նա ինձ ասաց՝ Դուք մտածում եք, որ ես կոռումպացվա՞ծ եմ։ Ասացի՝ ոչ, ես այդպես չեմ մտածում, այլ կարծում եմ, որ Դուք տեղյակ չեք՝ Ձեր կողմից նշանակված կադրերը կոռումպացված են։ Ասաց՝ նույնն է, ի՞նչ տարբերություն։ Իր ասածից հասկացա, որ նույնն է, ինձ եք մեղադրում, իմ նշանակած կադրերն են։ Ես ի՞նչ անեմ, որ քո նշանակած կադրերն են, ես հարց եմ բարձրաձայնել։ Եթե ինչ-որ մեկի նշանակած կադրերն են, իրավունք չունե՞ն կոռումպացված լինել, անպայման պետք է սեւ ու սպիտակ լինեն, որ կոռուպցիան բացահայտվի՞, չեմ հասկանում, սեւի կոռուպցիան էլ է կոռուպցիա, սպիտակինն էլ»,-ասաց նա։

Նշենք, որ Փաշինյանի այցի ընթացքում այսօր միջադեպ է գրանցվել նաեւ Վայոց Ձորի Գետափ համայնքում, երբ զոհվածի հարազատը Փաշինյանին չի թույլատրել մոտենալ շիրիմին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ